Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաստատվում է՝ Սահմանադրական փոփոխություններն արվում էին Սերժ Սարգսյանի վերարտադրության նպատակով». Իրավապաշտպան

Ապրիլ 11,2018 22:00 Share

Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանի դիտարկմամբ, Freedom House իրավապաշտպան կազմակերպության զեկույցը ամեն տարի ցույց է տալիս Հայաստանի ժողովրդավարության անկումը:

«2008-ից մինչ այժմ արձանագրում ենք ժողովրդավարության սրընթաց հետընթաց, ինչը մտածելու տեղիք է տալիս, որ այն պնդումները, թե Հայաստանը շարունակում է ինստիտուցիոնալ փոփոխություններ կատարել, Հայաստանում հնարավոր են փոփոխություններ, իրականությանը չեն համապատասխանում»,- այս կարծիքին է իրավապաշտպանը:

Ըստ նրա՝ Freedom House-ի զեկույցում ամենակարեւոր անդրադարձը Սերժ Սարգսյանի իշխանության հնարավոր երկարաձգմանն է վերաբերում. «Այդ իսկ պատճառով Հայաստանը դասվում է այն երկրների շարքում, որտեղ քաղաքական մեծամասնությունը ու մեկ գործիչ կամ կուլիսային կամ չգրված իշխանություն ունի ու գերազանցում է իրեն տրված լիազորությունները»:

Զարուհի Հովհաննիսյանի խոսքով, այսօրվա իրադարձությունները հաստատում են իրավապաշտպանների ու քաղհասարակության այն մտահոգությունները, որ Սահմանադրական փոփոխություններն արվում էին Սերժ Սարգսյանի վերարտադրության նպատակով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    well… միայն այդ նպատակով չէր, սակայն անշուշտ թէ այդ ալ կար որպէս նպատակ. եւ սա ամէն մարդ լաւ գիտեր – թէ հայերը, թէ «վերահսկիչ» օտարները – . այնուհանդերձ, ընդդիմադիրները չյաջողեցան կանխել այդ փոփոխութիւնները. ընդունեցէք քաղաքական պարտութիւնը, եւ անցնինք առաջ. ջանացէք յաջորդ առիթով մի բան իրականցնել… միմիայն խօսելէ զատ…

Պատասխանել