Օրվա լրահոսը

Սխալ ձմեռ

Հարցազրույց Ալվարդ Պետրոսյանի հետ -Իր վերջին հարցազրույցում հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ո՞վ է լինելու հանրապետության վարչապետը, պարբերաբար տրվող հարցի պատասխանը յուրովի տվեց, ինչից հետո շատերը եզրակացրեցին, թե վերջ, ինտրիգը լուծված է,  վարչապետը լինելու է Սերժ Սարգսյանը:   Իսկ օրերս ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասաց, որ  իրենք դեռ որոշում չեն կայացրել: Եթե քննարկումների արդյունքում որոշեն, որ իրենց

«Ուզում եմ ադրբեջանցիների դեմ կռվել նաեւ բանակցային սեղանին». Քառօրյայի հերոս

Ժորա Աֆրիկյանը շարունակ խոսում էր բանակից, սահմանից ու ոչ մի խոսք անձնականի մասին: Մինչդեռ, ինչպես հետո պարզվեց՝ քառօրյա պատերազմից հետո նա սիրած աղջկա հետ նշանվել է, պատրաստվում է ամուսնանալ: Նա նաեւ ուսման հարցում է որոշումը փոխել ու դիվանագիտություն է ուսումնասիրում. «Ուզում եմ ադրբեջանցիների դեմ կռվել նաեւ բանակցային սեղանին»:

«Սասնա ծռեր» խմբի անդամի դեմ «Դատապարտյալների հիվանդանոց»-ը հայց է ներկայացրել. «Ա1+»

«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանի դեմ   «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ն  քաղաքացիական հայց է ներկայացրել:  «Դա վերաբերում է այն գույքի ոչնչացմանը, որը տեղի է ունեցել 2016 թ դեկտեմբերի 13-ից 15-ը ընկած ժամանակահատվածում»,- «Ա1+»-ին ասաց նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը: Ըստ հայցադիմումի՝ Հովհաննես Հարությունյանը վնասել է թիվ 4 հիվանդասենյակի պատուհանի ապակին,  կոտրել է  աթոռի հենակը, պահարանի դուռը, դրանով

«Տոյոտա»-ն բախվել է գործարանի պատին. կա 1 զոհ, 4 վիրավոր

Ապրիլի 3-ին, ժամը 22.20-ի սահմաններում, «Տոյոտա Իպսում» մակնիշի ավտոմեքենան Կոտայքի մարզում բախվել է «Բեկոն» մսամթերքի գործարանի պատին. 1959 թ. ծնված Զորիկ Խարազյանը մահացել է, 4 անձ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: ՀՀ ոստիկանություն

Շառլ Ազնավուրին նվիրված երեկույթ՝ Երևանի Հրանտ Դինքի անվան դպրոցում

Երևանում նախատեսված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին ընդառաջ մայրաքաղաքում անցկացվող ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում Երևանի քաղաքապետարանի ենթակայության Հրանտ Դինքի անվան հ. 44 հիմնական դպրոցում կազմակերպվել է ցերեկույթ՝ նվիրված հայազգի շանսոնյե, կոմպոզիտոր, դերասան, հասարակական գործիչ, ՀՀ ազգային հերոս, իր բնորոշմամբ՝ «100 տոկոսով ֆրանսիացի և 100 տոկոսով՝ հայ» Շառլ Ազնավուրին: Միջոցառման ընթացքում դպրոցի աշակերտները կատարել են աշխարհահռչակ երգչի

Բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը

Ապրիլի 4-ին ՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ ՀՀ սփյուռքի նախարարության, «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի և «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի նախաձեռնությամբ, Եվրամիության ֆինանսավորմամբ, Կարիտաս Ավստրիայի և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ Կարապի լճին հարող տարածքում բացվեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երևանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Այն կգործի ապրիլի 4-ին և 5-ին, ժամը՝ 10:00-19:00-ը: Ցուցահանդես-տոնավաճառի բացմանը ներկա էին

«Ասե՞մ ինչու է Ադրբեջանը միշտ պարտվել՝ չունի խելամիտ զինվոր ու ինքը միշտ պարտվողի դերում է լինելու». Հարություն Բադալյան

Քառօրյայի մասնակից Ժորա Աֆրիկյանի խոսքով՝ «Ապրիլյան պատերազմը բացահայտեց մեր թույլ եւ ուժեղ կողմերը: Երկու կարեւոր դասեր կառանձնացնեմ իմ համար, առաջինը՝ մենք համոզվեցինք, որ ունեք ոչ ադեկվատ հակառակորդ, որ ԼՂՀ հարցի լուծումը տեսնում է միայն ռազմական ճանապարհով, ոչ թե խաղաղ բանակցությունների միջոցով, երկրորդ դասն այն է, որ մենք հասկացանք, որ մեր բանակաշինությունը հոսող գետի նման չպետք է դադարի, մենք մեր ամբողջ ուժը պետք է ուղղենք դեպի բանակաշինությունը»:

Մոսկվայում հրդեհ է բռնկվել առևտրի կենտրոնում, կա 1 զոհ

Մոսկվայի արևելքում հրդեհ է բռնկվել «Պերսեյ երեխաների համար» առևտրի կենտրոնում: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով արտահերթ ծառայությունների աղբյուրը: Հրդեհի հետևանքով զոհվել է առևտրի կենտրոնի մեկ աշխատակից, 3 մարդ վիրավորվել է: 80 խոր. մետր տարածքի վրա բռնկված հրդեհն ամբողջությամբ մեկուսացվել է: Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Հայկ Բաբուխանյանի անդորրը խանգարել են, նա էլ նախագիծ է բերել

ՀՀԿ-ական պատգամավորը գիշերվա կեսին բարձր երաժշտություն միացնելուն դեմ է

Կնիկ, մորքուր և վիրավորական արտահայտություններ՝ դատարանում

2016-ի հուլիսյան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դատական քննության մշտադիտարկման ընթացքում գրանցվել են մի շարք խախտումներ

Միգուցե աղքատության մակարդա՞կն է մեր երկրում բարձր եւ մարդիկ չեն կարողանում կաթ գնել

Անասնակերի տարածքները կքարտեզագրեն, կաթի արտադրության ծավալները կավելացնեն

Սեֆիլյանի դեմ նոր գործ են ուզում հարուցել՝ իր վերջին խոսքի համար. «Ազատազրկման ժամկետը մինչեւ 25 տարի կարող են ավելացնել»

Մեր հարցին, թե նախապատրաստվող նյութերի արդյունքում ի՞նչ է սպառնում Սեֆիլյանին՝ Հայրապետյանը պատասխանեց. «Հավանաբար 10.5 տարին մտածել են, որ քիչ պատիժ է, եւս 10-20 տարի կարող են տալ, կարող են ավելացնել Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման ժամկետը մինչեւ 25 տարի»:

Վկա ոստիկանը չմտաբերեց՝ իր գործընկերները Սարի թաղում ոտքերով հարվածե՞լ են գետնին ընկած բնակչին

Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դեպքի վայրում բախումը հրահրել են քաղաքացիական հագուստով ոստիկանները

Գլենդելի քաղաքապետ է նշանակվել Զարեհ Սինանյանը

Գլենդելի նոր քաղաքապետ է նշանակվել Զարեհ Սինանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Ամերիկայի Արևմտյան թևի Հայ Դատի հանձնախումբը։ Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքապետ էր նշանակվել նաև 2014թ.: Գլենդելի քաղաքապետն ընտրվում է 1 տարի ժամկետով: Զարեհ Սինանյանը ծնվել է Երևանում, 14 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ստացել է քաղաքագիտության և պատմության բակալավրի

Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության, մասնավորապես, «Թվային Հայաստան» հիմնադրամի և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր: Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի թվային օրակարգի իրականացումն ու այդ գործում «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ գործակցությունը: Իր հերթին Ռոնալդ Բինկոֆսկին ներկայացրել է

Նոր ձերբակալումներ մաքսային տեսուչների կողմից կաշառք ստանալու վերաբերյալ քրեական գործով

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող` ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու և նրանց կաշառք տալու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով շարունակվում են իրականացվել մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ: Արդյունքում բացահայտվել են մաքսային տեսուչներին կաշառք տալու նոր դրվագներ: Մասնավորապես, պարզվել է, որ տարբեր ապրանքների անօրինական ներկրման հարցում ՊԵԿ պաշտոնատար անձանց հովանավորչությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Վեոլիա Ջուր» ընկերությանը տուգանել է 5 մլն ՀՀ դրամ գումարի չափով

ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2018 թվականի ապրիլի 4-ի նիստում քննարկել է «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության նկատմամբ տուգանք կիրառելու մասին հարցը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է հանձնաժողովի՝ 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378Ն որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների 16-րդ կետով սահմանված դիմող

Վաղարշակ Հարությունյանը Արամ Սարգսյանին հիշեցրեց, թե ինչ էր ասել Վազգենի ու Գրաչովի հարաբերությունների մասին

Վաղարշակ Հարությունյանի պատասխանը կարճ էր՝ «Ես չէի ուզի իրեն պատասխանել, բայց ես կհիշեցնեմ իր ասածը: Ինքն ասել էր, որ շնորհիվ Վազգենի ու Գրաչովի ընկերական հարաբերությունների, մենք տարանք հաղթանակ: Վսյո՛, իրեն դա՛ ասեք»:

ԱԱԾ-ն ձերբակալել է աշխատանքի տեղավորելու դիմաց խարդախությամբ գումար հափշտակած անձին.  «Արմենպրես»

 «Արմենպրես». Երևանի բնակիչ Ա.Խ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` հայտնելով, որ  ՀՀ քաղաքացի Նորայր Մինասյանը, ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակից,  պաշտպանության նախարարությունում իրեն որպես վարորդ աշխատանքի տեղավորելու, ինչպես նաև ԴԱՀԿ-ում գոյացած պարտքերի մի մասն իբր զրոյացնելու համար՝  խաբեությամբ պահանջել է զգալի չափերով  գումար, որի մի մասը ստացել է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ

Արմավիրցիները պնդում են, որ կարկուտից բերքը տուժել է, գյուղնախարարությունն ասում է՝ ծիրանի բերքը չի տուժել

Ջրտնտպետկոմը միաժամանակ չի կարող այնքան ջուր տա, որ ցրտահարությունից մարզերում բերքը չփչանա:

Ընտրական գործընթացի ժամանակ արձանագրված իրողությունները դրանց նկատմամբ հանրային վստահության տեսանկյունից ունեցել են բացասական ազդեցություն. ԱԺ է ներկայացվել Պաշտպանի տարեկան հաղորդման վերջնական տարբերակը

Տեխնիկական վրիպակի պատճառով մարտի 30-ին Ազգային ժողով է ուղարկվել Պաշտպանի տարեկան հաղորդման ոչ վերջնական տարբերակը, որտեղ «Ընտրական իրավունք» բաժնից դուրս են մնացել Պաշտպանի կողմից արձանագրված կարևոր դիտարկումներ։ Տարեկան հաղորդման վերջնական տարբերակն արդեն ներկայացվել է Ազգային ժողով։ Հարկ ենք համարում ընդգծել, որ «Ընտրական իրավունք» բաժինը պարունակում է մանրամասն վերլուծություն 2017 թվականին տեղի ունեցած ընտրական գործընթացների, ընտրակաշառքի

Մեր սեփականություն ավանդները օգտագործվել է առանց դատական ակտի

Նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման գործընթացը Հայաստանում սկսվել է տասներկու տարի առաջ, «ՀՀ պետբյուջեի մասին» օրենքի 8 հավելվածի եւ ՀՀ կառավարության 2006թ. մարտի 16-ի N 352-Ն որոշմամբ: ՀՀ կառավարությունը իր դեմ դատական գործընթացների ժամանակ բազմիցս նշել է, որ փոխհատուցման տրամադրումը կրել է հասցեական բնույթ եւ «նպատակաուղղվել է առաջին

Բաց նամակ. Առաջարկում և պահանջում ենք կասեցնել «Նաիրիտ»-ի սնանկության՝ գույքի օտարման գործընթացը

«Հայ մասնագետների խորհուրդը» հանդիպում է ունեցել Նաիրիտի համակարգող խմբի անդամների հետ, համատեղ քննարկվել են  Նաիրիտի վերագործարկման անհրաժեշտության վերաբերյալ  հարցեր, արդյունքում՝ «Հայ մասնագետների խորհուրդը» , միանալով նաիրիտցիների պայքարին, գրություն է ուղարկել ՀՀ վարչապետին և դիմում է բաց նամակով՝ ՀՀ նախագահին։                            Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ սարգսյանին Հարգելի պարոն Սարգսյան  Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականությունը չի համապատասխանում մեր երկրի առջև

Մոսկվայի ԲԿՄԱ-ն մեկնել է Լոնդոն՝ ԵԼ քառորդ եզրափակչի «Արսենալի» հետ հանդիպման

Այսօր Մոսկվայի ԲԿՄԱ-ն մեկնել է Լոնդոն, որտեղ վաղը Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կհյուրընկալվի «Արսենալին: Գլխավոր մարզիչ Վիկտոր Գոնչարենկոն թիմի կազմում ընդգրկել է հետեւյալ ֆուտբոլիստներին: Դարպասապահներ. Իգոր Ակինֆեեւ, Իլյա Պոմազուն: Պաշտպաններ. Վասիլի Բերեզուցկի,  Կիրիլ Նաբաբկին,  Ալեքսեյ Բերեզուցկի, Սերգեյ Իգնաշեւիչ, Գեորգի Շեննիկով: Կիսապաշտպաններ. Պոնտուս Վերնբլում, Ալեքսանդր Գոլովին, Ալան Ձագոեւվ, Բիբրաս Նատխո, Կոնստանտին Կուչաեւ, Խետագ Խոսոնով,

Մոսկվան և Անկարան պայմանավորվել են C-400-ների գնի շուրջ

Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել C-400 զենիթահրթիռային համալիրների մատակարարման գների շուրջ: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի իր գործընկեր Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում: «Մենք արագացրել ենք արտադրությունը և պայմանավորվել գնի շուրջ, ինչը չափազանց կարևոր է»,- ասել է Պուտինը՝ նշելով, որ մատակարարումներն արագացնելու

Գեւորգ Գորգիսյան. քաղաքացիները մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով զրկվում են նպաստից

ՀՀ Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն այսօր երկու ամսով հետաձգեց ԱԺ «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանի ներկայացրած «Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություն կատարելու հարցը։ Գեւորգ Գորգիսյանն ասում է`քաղաքացիները մի շարք տեխնիկական խնդիրների պատճառով զրկվում են նպաստից եւ խախտվում է նրանց իրավունքը: Ասում է` ցանկացած նպաստ ստանալու համար քաղաքացու հաշվառման հասցեն են պահանջում, ինչն, ըստ

«Սանտա Կրուս»` հանդիսատեսի բեմադրված երազը

Մաքս Ֆրիշի թատերգությունը Համազգային թատրոնի բեմում է «Ամեն մարդ վաղ թե ուշ իր համար մի պատմություն է հորինում, որը համարում է իր կյանքը»,- այս միտքը շվեյցարացի հեղինակ Մաքս Ֆրիշին է պատկանում: Նա նաեւ ասել է, որ եթե քեզ թվում է, թե ճանաչում ես սիրածդ մարդուն, ուրեմն դա հենց սիրո վերջն է: Հենց այս սկզբունքով էլ

ՀՀ ԶՈՒ-ում կներդրվեն կառավարման ավտոմատացված համակարգ, արդիական վարժասարքեր

Ռազմարվեստի արդիականացումը ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումներին թույլ կտա զբաղեցրած դիրքերի համառ պաշտպանությունը համատեղել իրականացվող զորաշարժային գործողությունների հետ

«Քաղաքացին հույսը դրել է լոտոների վրա». «Ա1+»

Այն վիճակագրությունը, որը ցույց է տալիս կառավարությունը՝ 7,5 տոկոս տնտեսական աճ, արժանահավատ չէ, ասում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը: «Եթե լավ լիներ, այսքան արտագաղթ չէինք ունենա, չհաշված գործազրկության ցուցանիշը»: Ինչու չի նկատում հասարակությունն այդ տնտեսական աճը, Բաբկեն Պիպոյանն իր բացատրությունն ունի: «Նվազագույն զամբյուղը նախատեսված է կենսաթոշակառուների եւ նվազագույն աշխատավարձ ստացողների համար:

Քըլըչդարօղլուն՝ Էրդողանին. «Թող խորտակվեն քո պալատն էլ, քո բարքերն էլ»

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կրկին քննադատել է իշխող վերնախավին՝ ճոխ ապրելակերպի, չարդարացված ծախսերի համար: Կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ Քըլըչդարօղլուն անդրադարձել է նախագահական պալատի խոհանոցում օգտագործվող մթերքների վրա ծախսվող գումարներին: Ըստ քեմալական կուսակցության նախագահի՝ նախագահական պալատում օգտագործվում է նուշի ալյուր, որի 1 կգ արժեքը 87 թուրքական լիրա է (21.5 դոլար)՝ ի

Լրահոս

Օրացույց
Հունվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031