Լրահոս
Օրվա լրահոսը

Գլենդելի քաղաքապետ է նշանակվել Զարեհ Սինանյանը

Ապրիլ 04,2018 15:31 Share

Գլենդելի նոր քաղաքապետ է նշանակվել Զարեհ Սինանյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Ամերիկայի Արևմտյան թևի Հայ Դատի հանձնախումբը։

Զարեհ Սինանյանը Գլենդելի քաղաքապետ էր նշանակվել նաև 2014թ.: Գլենդելի քաղաքապետն ընտրվում է 1 տարի ժամկետով:

Զարեհ Սինանյանը ծնվել է Երևանում, 14 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Միացյալ Նահանգներ, որտեղ ստացել է քաղաքագիտության և պատմության բակալավրի աստիճան, իսկ հետո՝ իրավագիտության դոկտորի կոչում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30