Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքացին հույսը դրել է լոտոների վրա». «Ա1+»

Ապրիլ 04,2018 13:48 Share

Այն վիճակագրությունը, որը ցույց է տալիս կառավարությունը՝ 7,5 տոկոս տնտեսական աճ, արժանահավատ չէ, ասում է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Եթե լավ լիներ, այսքան արտագաղթ չէինք ունենա, չհաշված գործազրկության ցուցանիշը»:

Ինչու չի նկատում հասարակությունն այդ տնտեսական աճը, Բաբկեն Պիպոյանն իր բացատրությունն ունի: «Նվազագույն զամբյուղը նախատեսված է կենսաթոշակառուների եւ նվազագույն աշխատավարձ ստացողների համար: Մենք նվազագույն զամբյուղում ունենք 7,5 տոկոս գնաճ, բայց այս մարդկանց համար այդ թիվը չի ապահովվել, նրանց եկամուտները չեն աճել: Արհեստական եղանակով տնտեսական ցուցանիշներն ակտիվացնելը չի ստեղծում այն արդյունքները, որոնք պետք է լինեն»:

Բուքմեյքերական գրասենյակները սկսել են պետությանը շատ փող մուծել, ասում է Բաբկեն Պիպոյանը: «Հիմա քաղաքացու կյանքը սկսել է լավանա՞լ, թե՞ վատանալ: Կա վիճակագրություն, որ լոտոները, վիճակախաղերը տարածվում են այն հասարակությունում, որտեղ քաղաքացին հույս չունի եւ իր հույսը դրել է խաղերի արդյունքում շահած գումարի վրա»:

 

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30