Լրահոս
Օրվա լրահոսը

Մհեր Սեդրակյանը՝ լրագրողին. «Շատ լավ արեցի, արեցի, որ հարցը տայիր»

Մայիս 22,2013 14:05
Mher Sedrakyan

Այսօր ԱԺ-ում Aravot.am-ը Մհեր Սեդրակյանից (Թոխմախի Մհեր) հետաքրքրվեց, թե ինքն ինչո՞ւ դեմ քվեարկեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցին: Նա պատասխանեց. «Շատ լավ արեցի: Արեցի, որ հարցը տայիր»:

Հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում կառավարության ծրագրին՝ նա պատասխանեց. «Շատ լավ, այ որ էդ ծրագիրն ընդունվեց, խելքի կգաք, լավ մարդ կդառնաք»:

Հարցին՝ կհաջողվի՞ արտագաղթը կասեցնել այդ ծրագրով՝ նա հորդորեց այդ հարցերը գնալ ու տալ ավելի կոմպետենտ մարդու. «Յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ»: Թե ինչի՞ են մարդիկ արտագաղթում՝ Մհեր Սեդրակյանն այսպես մեկնաբանեց. «Աշխատանքը, որ կատարում են դրսում, եթե դրա 50 տոկոսը այստեղ աշխատեն, ավելի լավ կապրեն, քան թե տենց գնան դուրսը ծառայեն, նոքարություն անեն, ստեղ դրա 50 տոկոսը կաշխատեն ու լավ կապրեն: Սովոր են գնան-գան, ըտենց»:

Մեր հարցին՝ բայց այս երկրում ապագա կա՞, որ մնան՝ նա վստահեցրեց՝ անպայման: Գազի գնի հետ կապված էլ Մհեր Սեդրակյանն ասաց, որ ռուսական պետությունն է որոշում, մեզանից հասնում է մի քիչ բանակցություններ վարել, որ չափի մեջ բարձրանան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Ողբամ քեզ Հայաստան,որ պատգամավորդ սա է…

    • Միսակ says:

      Ես ՀԱՅ եմ, եւ ամաչում եմ , որ մեր պետությունը խորհրդանշող կառույցում կան նման «տհաճ երեւույթներ» հարգելի ժողովուրդ մի նեղացեք նրանցից, քանի, որ մենք մեր ձեռքով ենք ընտրել մեր ներկայացուցիչներին ազգային ժողովում, ուստի նրանք մեղավոր չեն, որ…………….

      Համլետ says:

      Ողբամ քեզ Հայաստան,որ պատգամավորդ սա է…

  2. оганед says:

    КТО ЭТО ЛЮДИ_неужели гомо сапиэнс-Воистину надо скорбить по Армении

  3. Արթուր says:

    ՀՀԿ-ից բոլոր պատգամավորներն էլ իրենց էությամբ զոռբաներ ու խուլիգաններ են. և այսպիսինն է այսօրվա Հայաստանի խորհրդարանի պատկերը, այս առումով այնտեղ փոքրաթիվ բացառություններ կան:

  4. Maxim says:

    Եթե սրանց համաճարակ լինելու դեմը չառնվի, ապա կգա մի պահ երբ սրանց հիմարությունները
    նույնիսկ կարտասանվեն որպես թևավոր խոսքեր՝, մեր դասագրքերում, ինչպես օրինակ՝ տոկոս խփելը, խյարի թարս բուսնելը, և այլ հիմարություններ:

  5. Spartak says:

    Բա որ ասում եմ միջակությունը բույն է դրել ամենուր…

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031