Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Սերժ Սարգսյանն էլ է եղել մեր մարտական ընկերը» (Տեսանյութ)

Հուլիս 29,2013 17:23 Share

Ազատամարտիկ Կոլյա Քոչարյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն նահանջելու, քանի որ իրենց պայքարը ազգի ապագայի համար է: «Իմ գիտակցելով ` մենք դեռ պատերազմի մեջ ենք, կռիվը դեռ առջեւում է: Ես ուզում եմ, որ ազատամարտիկը կարգավիճակ ունենա, որ վաղը, եթե գնա ոտքը կորցնի, թեւը կորցնի, իր կարգավիճակն իմանա»,- ասաց նա, հավելելով, որ իրենց բարձրացրած խնդիրների արդյունքը, ինքը գիտակցում է, միանգամից չի երեւալու: 
«Մենք քաղաքականությունից հեռու ենք, ոչ իշխանափոխություն ենք պահանջում, ոչ էլ՝ ինչ-որ մեկի հրաժարականը: Մենք կարգավիճակ ենք ուզում»,- ավելացրեց ազատամարտիկը:
Քոչարյանը նաեւ նշեց, որ իրենք՝ ազատամարտիկները, միշտ պետության կողքին են եղել՝ «Մեզ ոչ մի քաղաքական ուժ չի հետաքրքրում: Եթե պետության ղեկավարը Սերժ Սարգսյանն է, ապա մենք կանգնած ենք պետության կողքին: Սերժ Սարգսյանն էլ է եղել մեր մարտական ընկերը, նախարարն էլ ու նրանք այսօր երեւի թե տեղյակ էլ չեն տղաների վիճակից, որոնք գնալով քչանում են…»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. voter says:

    Չէ չէ տերը տեղյակ չի,
    տերին խաբում են քրմերն,
    չեն այդ անառակ օլիգարխներն, տերը իր ստրուկներին լավ աչքով նայի, մի երկու ոսկոռ ավել տա․․․

    Բայց դե ոչ բոլորն են ԱԶԱՏամարտիկ – պռոստը մի մասը կռված տղեք են, ինչ ԱԶԱՏ մազատ, փողը տալիս ես կռվում են, չես տալսի էլի մեկա կռվում են, մարտիկ են էլի․․․․

Պատասխանել