Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերյանի մարզադաշտը վերաբացվեց, մնաց տրիբունան

Հոկտեմբեր 18,2013 17:44

sam_1ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2008թ. նախընտրական ծրագրի շրջանակներում, պետական բյուջեի 165 միլիոն դրամով, 2008-2013 թթ. Նոյեմբերյանի քաղաքային մարզադաշտը վերակառուցվեց, խաղադաշտին կից կառուցվեց երկհարկանի շինություն, որտեղ մարզիկները կարող են զգեստափոխվել, հանգստանալ: Ընդարձակված խաղադաշտն ունի 100x 64 մ չափսեր:

Հոկտեմբերի 18-ին կայացավ մարզադաշտի հանդիսավոր վերաբացումը: Նշենք, որ մարզադաշտն ունի ընդամենը մի քանի տասնյակ նստատեղ:

Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ նախագիծ է արվում մարզասերների 1500 նստատեղ կառուցելու համար:

Մարզադաշտի վերաբացման միջոցառման ժամանակ հնչեցին ելույթներ, հանդես եկան Նոյեմբերյան քաղաքի պարի 2 խմբերի սաները , կայացան ֆուտբոլային 2 հանդիպումներ, այդ խաղերում աչքի ընկածները պարգեւատրվեցին:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031