Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Ալեքսանյան. «Հեղափոխության չէինք գնացել, կաֆեում նստած էինք՝ տեսանք» (Տեսանյութ)

Նոյեմբեր 11,2013 12:35

 «Ես շնորհակալություն եմ հայտնում «Նախախորհրդարանի» անդամներին, որ այդքան լավ ակցիա արեցին մեր «Երևան սիթիների» համար: Մենք գովազդին պետք ա մոտավորապես 20 մլն դրամ փող տայինք, էդ 20 մլն դրամը մենք տնտեսեցինք և որոշեցինք տալ ուսանող երեխեքին: Իրանք հակագովազդ չարեցին, գովազդ արեցին մեզ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Նա լրագրողներին առաջարկեց օգնել իրենց`լավագույն ուսանողներին հայտնաբերելու գործում, որպեսզի խնայված գումարները նրանց ուսման վարձերը վճարելուն ուղղվեն: Ալեքսանյանը նշեց, որ եթե ամեն ամիս ակցիաներ անեն, ամեն ամիս այդքան գումար կտնտեսվի և կուղղվի ուսանողների ուսման վարձերի ֆինանսավորմանը: 

Հարցին, թե որքա՞ն է վճարում իր կողմնակիցներին ակցիաների համար, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. «Ես չունեմ կողմնակիցներ, այ ցավդ տանեմ, էտի Սուրենյանցն ա կազմակերպել, հարցերն իրան տվեք»: Նա նշեց, որ Սուրեն Սուրենյանցին ակցիաների համար գումար չի տալիս, բայց «եթե ինքը որևիցե մի 
անգամ պրոբլեմ ունի, ես իրան օգնում եմ, բայց անձամբ ակցիայի համար ես իրան փող չեմ տալիս»:

Մյուս հարցին, թե իր համար վիրավորական չէ՞ր, որ ակցիայի ժամանակ ավանակներ էին բերել, նա պատասխանեց. «Ես ինչ կապ ունեմ, դեղին գլխարկներին հարցրեք: Մեր կարմիրներն էդ ձև բան չէին անի, մեր կարմիրները կենդանիների հետ էտ ձև չէին վարվի»: Այլ հարցերը Սամվել Ալեքսանյանը հորդորեց շուկայի սեփականատիրոջն ուղղել՝ նշելով, որ ինքը վերջին ժամանակահատվածում Հայաստանում չի եղել, Դուբայում է եղել Սամվել Կարապետյանի ու Գագիկ Ծառուկյանի հետ, ով ավելի ուշ է միացել իրենց:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ էին Սամվել Ալեքսանյանն ու Ռուբեն Հայրապետյանը իրենց թիկնապահներով նոյեմբերի 5-ին գնացել Շանթ Հարությունյանի կազմակերպած ակցիային: «Հեղափոխության չէինք գնացել, կաֆեում նստած էինք՝ տեսանք»,- պատասխանեց Ալեքսանյանը:

Այլ մանրամասները` Tert.am -ի տեսանյութում:

Նելլի Գրիգորյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930