Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Պուտինը կայցելի Գյումրի

Նոյեմբեր 14,2013 18:25

Aravot.am-ի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, դեկտեմբերի 2-3-ը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Գյումրի: Նրա այցի նպատակը, մեր աղբյուրների պարզաբանմամբ, ամեն տարի անցկացվող հայ-ռուսական  ֆորումն է, որը այս տարի հնարավոր  է և անցկացվի Գյումրիում:

Նշենք, որ  Վլադիմիր Պուտինը կլինի ՌԴ–ի  երկրորդ նախագահը, ով կայցելի Գյումրի.  2010 թվականի ամռանը հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող Պատվո բլուրի հանդիսավոր բացմանը մասնակցելու նպատակով Գյումրի այցելեց նաև Դմիտրի Մեդվեդևը: Պատվո բլուրը գտնվում է Գյումրու Սլաբոդկա թաղամասի ռուսական եկեղեցու` Պլպլան ժամի բակում, ուր թաղված են 1877-78 թվական ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված ռուս զինվորականները:

Նկատենք, որ Հայաստանի իշխանավորները Վլադիմիր Պուտինին Գյումրիում ցույց տալու շատ բան ունեն. երբեմնի Ալեքսանդրապոլում ոչ  միայն պահպանվում է ռուսական մշակույթի շունչը, այլ այստեղ է տեղակայված ռուսական ռազմաբազան`ռուս զինվորականների ընտանիքներով: Իսկ այս քաղաքը,  Մաքսային միությանն անդամակցելու ֆոնին, ՀՀ կառավարության համար  բավարար է  ՌԴ նախագահին իրենց ռուսամետ լինելու ապացուցելու համար:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նազիկ says:

    Բա ՄՄ-ին միամալու քիչ տոկոսների համար ինչ են ասելու

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930