Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ նախագահը լուսանկարվեց առաջին դասարանցիների հետ

Սեպտեմբեր 01,2014 15:51

Սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրը, ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Քվանտ» վարժարան ուղեկցեց թոռնուհուն, ով առաջին անգամ դպրոց էր գնում:

Օրվա առթիվ ՀՀ ԱԺ նախագահն այցելեց նաեւ Երեւանի համար 185 հիմնական դպրոց: Նշենք, որ ԱԺ նախագահը երկար տարիներ եղել է այս դպրոցի հիմնադիր տնօրենը:

ԱԺ պաշտոնական կայքի համաձայն՝ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները հուզմունքով եւ առանձնահատուկ ջերմությամբ դիմավորեցին իրենց նախկին տնօրենին: Տոնական միջոցառման ընթացքում առաջին դասարանցիները հանդես եկան բանաստեղծական եւ երաժշտական կատարումներով:

Ողջունելով մանկավարժներին եւ դպրոցականներին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ նոր ուսումնական տարին իր հետ բերում է նոր ծրագրեր, նոր մտորումներ եւ նոր երազանքներ: Նա նշեց, որ չնայած խնդիրներին՝ պետությունը կարեւորում է գիտելիքն ու կրթությունը եւ ապագա սերնդի ներկայացուցիչների համար ջանք ու եռանդ չի խնայում այս հարցում:

Պարոն Սահակյանի խոսքով՝ հայ ծնողները եւս, գնահատելով կրթության եւ դպրոցի դերը իրենց երեխաների կյանքում, ձգտում են լավագույն պայմաններ ստեղծել կրթվելու համար: ԱԺ նախագահը նշեց, որ հաջորդ տարի դպրոցի անձնակազմի համար հոբելյանական տարի է լինելու, քանի որ դպրոցի հիմնադրման 30-ամյակն է:

ՀՀ ԱԺ նախագահը լուսանկարվեց առաջին դասարանցիների հետ, որից հետո շրջեց դասասենյակներով: Նշենք, որ ԱԺ նախագահը դպրոց դատարկաձեռն չէր գնացել. երեխաները օրվա առթիվ նվերներ ստացան:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930