Լրահոս
Օրվա լրահոսը

«Նեմեսիսի» արձանը չպետք է Թուրքիայում ընկալվի որպես ՀՀ արտաքին քաղաքականության դրսեւորում». Ալեն Սիմոնյան

Մայիս 05,2023 15:37

«Ցավում եմ, որ հուշարձանի տեղադրումը նման արձագանք է ստացել Թուրքիայում : Ես այս հարցը քննարկել եմ նաեւ իմ թուրք գործընկերոջ հետ»,-ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Անկարայում կայացած ասուլիսում՝ պատասխանելով Հայաստանում «Նեմեսիսի» արձանի տեղադրման եւ դրան հետեւած՝ Թուրքիայի արձագանքի վերաբերյալ հարցին:

Հիշեցնենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV հեռուստաալիքի եթերում ասել էր, որ Հայաստանի համար օդային տարածքը փակել են՝ ի պատասխան «Նեմեսիսի» հուշարձանի բացման:

«Որոշումը կայացվել է տեղական ինքնակառավարման մարմնի կողմից, եւ ես չեմ ցանկանում, որ հուշարձանի տեղադրումը այստեղ ընկալվի որպես Հայաստանի պետական արտաքին քաղաքականության դրսեւորում կամ որպես ոչ բարի դրացիական քայլ: Հայաստանում արտաքին պետական քաղաքականությունն իրականացվում է վարչապետի եւ արտգործնախարարի կողմից: Եվ այս մակարդակում կայացված որոշումներին բոլորդ ականատես եք վերջին ամիսների ընթացքում: Մենք պետք է հասկանանք, որ ցանկության դեպքում միշտ կարելի է պատճառներ եւ առիթներ գտնել՝ հարաբերությունները վատթարացնելով:

Ես էլ կարող էի հազար տարբեր պատճառ գտնել՝ Թուրքիա չժամանելու համար, բայց այստեղ եմ, որպեսզի թուրք հասարակությանն ասեմ, որ Հայաստանը պատրաստ է խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների: Ես տեսել եմ մի քանի կտոր արտաքին գործերի նախարարի հարցազրույցից, եւ պետք է ասեմ, որ Հայաստանն իր՝ հարաբերությունները կարգավորելու մղումների մեջ բացարձակ անկեղծ է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031