Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձ Քոչարյանին կամ՝ Քոչարյանի վերադարձը

Հոկտեմբեր 06,2014 11:10

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ խոսակցությունները գնալով ավելի ու ավելի հաճախակի են դառնում: Բուն պատճառն, իհարկե, նույն Ռոբերտ Քոչարյանի բազմաթիվ հայտարարությունները, ելույթներն ու հարցազրույցներն են, որոնց մեջ երկրորդ նախագահն իր իշխանության ժամանակաշրջանն առաջին և երրորդ նախագահների տիրապետության ժամանակաշրջանների հետ համեմատելով` միանգամայն դրական լույսի ներքո է ներկայացնում:

Որ Քոչարյանի տիրապետության օրոք Հայաստանի տնտեսությունը որոշ ու որոշակի աճ է արձանագրել, դա նույնիսկ բնական ու տրամաբանական է, որովհետև Քոչարյանը Հայաստանի նախագահի գահին նստեց ղարաբաղյան պատերազմից բավական հետո և գահը Սերժ Սարգսյանին զիջեց համաշխարհային զանազան ճգնաժամերից անմիջապես առաջ: Այսինքն, ժամանակի ու ժամանակաշրջանի առումով ճակատագիրը Քոչարյանի նկատմամբ բավական բարեհաճ գտնվեց:

Հարցն այն է`թե ինչպե°ս և ինչքանո°վ երկրորդ նախագահն օգտվեց ճակատագրի բարեհաճությունից:

Քոչարյանի վերադարձի առումով մեր քաղաքական գործիչներն ու հասարակությունը տարբեր կարծիքներ ունեն:

Ոմանք կտրականապես դեմ են Քոչարյանի վերադարձին և հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ն ուղղակիորեն են կապում Քոչարյանի հետ: Այս խումբը գտնում է, որ Քոչարյանի վերադարձն անհնարին է, և ոչ մի դեպքում մեր ժողովուրդը Քոչարյանին չի ընտրի: Հետաքրքիր է, որ այսպիսի կարծիք հայտնողները հիմնականում նրանք են, ովքեր ուրիշ դեպքերում հայտարարում են, որ Հայաստանում արդար ընտրությունները բացառվում են:
Այնուամենայնիվ, Քոչարյանի վերադարձի հնարավորությունը բացառողները մի քանի ամիս առաջ շատ ավելի համոզված էին էդ հնարավորությունը բացառում, քան` հիմա: Հիմա Քոչարյանի վերադարձի հնարավորությունը բացառողներն ավելի նյարդային են այդ հնարավորությունը բացառում, քան` առաջ:

Պատճառները, կարծում ենք, մի քանիսն են, և պատճառներից առաջինն, այնուամենայնիվ, Քոչարյանի աննախադեպ ակտիվությունն է:

Պատճառներից մյուսը և, թերևս, ոչ երկրորդականն այն է, որ, այս պահի դրությամբ, Քոչարյանի հանդեպ ակնհայտ առավելություն ունեցող նախագահի թեկնածու չունենք, և ամենևին պատահական չէ, որ Քոչարյանի վերադարձի գաղափարի հիմնական հակառակորդները Քոչարյանի դեմն առնելու հիմնական ճանապարհը համարում են սահմանադրական փոփոխությունները, և, բնականաբար, Քոչարյանի վերադարձի կողմնակիցներն էլ կտրականապես դեմ են սահմանադրական փոփոխություններին:
Այդուհանդերձ, սահմանադրության փոփոխության հանդեպ վերաբերմունքից դժվար է վերջնականապես ճշտել քաղաքական կուսակցությունների ու քաղաքական գործիչների քաղաքական կողմնորոշումները: Ավելին. շատերը կարող են խոսել սահմանադրական փոփոխությունների դեմ, բայց իրենց հոգիների խորքերում միանգամայն կողմ լինել սահմանադրական փոփոխություններին:

Օրինակ, ԲՀԿ-ն թիմովի դեմ է սահմանադրական փոփոխություններին, բայց համոզված ենք, որ ԲՀԿ-ում շատերն են ներքուստ կողմ այդ փոփոխություններին, որովհետև եթե նոր սահմանադրությունը երրորդ անգամ նախագահ դառնալու իրավունքից զրկի Տեր-Պետրոսյանին, Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, նախագահ դառնալու միանգամայն իրական շանսեր ձեռք կբերեն Գագիկ Ծառուկյանն ու Հովիկ Աբրահամյանը: Իսկ որ ԲՀԿ-ում Ծառուկյանի և նույնիսկ ներկայիս վարչապետի կողմնակիցները քանակով չեն զիջում Քոչարյանի կողմնակիցներին, դրանում գրեթե համոզված ենք:

Ինչքան էլ Քոչարյանի ու Ծառուկյանի հարաբերությունները լավ լինեն, շարքային ԲՀԿ-ականները Քոչարյանի ու Ծառուկյանի հարցում չեն կարող միևնույն վերաբերմունքն ունենալ: Եվ դա միանգամայն բնական է: Եվ ԲՀԿ-ում այդ երկընտրանքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հստակ չեն Քոչարյանի ու Ծառուկյանի հավակնությունները նախագահական աթոռի իմաստով: Հովիկ Աբրահամյանի հավակնություններն էլ` ձեզ նվեր:
Այնպես որ, նրանք, ովքեր էս ասածներիս մեջ դավադրություն կփնտրեն, ոչ թե պիտի փորձեն քամահրանքով վերաբերվել էս ասածներիս, այլ պիտի կարողանան հակառակն ապացուցել:

Ոսկան ԵՐԵՎԱՆՑԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Սերժին խաղաղ ճանապարհել եք ուզում, բայց նա կգնա հայիզմի կործանումը թևերից կախած:Կգնա դրածո ձևը կգա պատերազմի անբովանդակ ձևը:Միևնույն է, վերջն է բարի:Մեկ կա միլիոն արժի, միլիոն կա մեկ չարժի:Ուրեմն մեղքերը հատուցմամբ են գեղեցիկ:Հատուցումն անխուսափելի է:Սցենարը չարի վերջ է խոստանում:Հնձում են ցանածը:Մեղքն ուղեղն է մանում:

  2. Hayk says:

    По моему, нельзя сравнивать Царукяна с Кочаряном! Кочарян достаточно опытный политик, чего не скажешь про Царукяна! У Роберта отличные лидерские качества—- он сильный, решительный!

  3. Samvel Jeshmaridian, PhD says:

    All the governments of the world know that Ghachagh Bloodert Kocharyan is an inter-national criminal. Please, please, please, don’t return to that dirty and bloody name.

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031