Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի եղբայրների որդիները դանակահարել էին երիտասարդին, ինչ է թե՝ նրանց թեւին է կպել

Մայիս 25,2015 15:55

Վերիշեն գյուղի բնակիչ Ավրորա Բադալյանը մի խումբ լրագրողների հետ զրույցում պատմեց որդու  սպանության մասին: Որդին՝ Հովիկ Բադալյանն այն ժամանակ 34 տարեկան էր. « Տղաս ուշացումով եկել ա, որ մտնի տունը, «պադեզդում» մութ ա եղել, կպել ա դրա ախպոր տղու թեւին: Ասել ա՝ չես կարո՞ւմ քայլես կարգին, տղաս ասել ա՝ մութ ա, չտեսա: Ու ըտենց երկու հոգով սկսել են, սկզբից երկուսով ծեծել են, հետո դանակահարելով սպանել»:

Սպանվածի հայրն ասաց, որ մարդասպաններից միայն մեկն է պատիժ կրել, այն էլ՝ ընդամենը 6 տարվա ազատազրկում, իսկ մյուս եղբորը որեւէ պատիժ չեն տվել, քանի որ անչափահաս էր:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Տեսանյութը՝ a1plusnews

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031