Լրահոս
Օրվա լրահոսը

Աշոտ Բլեյան. «Բաղրամյանի շարժումով, Կենտրոնը իմաստ ստացավ» (Տեսանյութ)

Հունիս 26,2015 20:30

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը  Բաղրամյան պողոտա էր եկել իր հեծանիվով՝ աղջկա հետ: Նա Aravot.am-ի հետ զրույցում՝ խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի, Բաղրամյան պողոտայում տեղի  ունեցողի մասին՝ նշեց, որ ինքնին, որպես գործընթաց,  այն շատ կարեւոր է. «Նպատակը ինքնին կարող է հասանելի չլինի, կարող է այդ վեց, յոթ դրամն այդքան արժեք չունենա, բայց ընթացքը, որով դու գնում ես, գնում են, ավելի արժեքավոր է: Սա արդյունք է: Մարդիկ ապրում են, ապրելուց բարձր ապրուստ չկա: Իմաստ մտավ կյանքի մեջ:

Օրինակ՝ ես ապրում եմ հարեւան պետությունում՝ Բանգլադեշում, եւ Երեւանն ինձ համար ֆիզիկական կենտրոն է: Ինձ համար կրթական կյանքի կենտրոնը Բանգլադեշն է, մի տեսակ  կորցրել էի կապը, այս շարժումով՝ Բաղրամյանի շարժումով, Կենտրոնը իմաստ ստացավ, կյանք մտավ այս ամեն ինչի մեջ: Մարդիկ սկսեցին ապրել, իմաստ դնել կյանքի մեջ»,- ասաց նա:

Պարոն Բլեյանը հաստատում է այն կարծիքը, որ շարժումը երիտասարդների նախաձեռնածն է. «Բա ուրիշ ու՞մ: Ով իրեն կվերագրի, քար կնետենք իր վրա: Չէ ակնհայտ է: Ուրիշ բան է, որ այն բեկում բերեց, մի այլ ընթացք մտցրեց, խառնեց բոլորի հաշիվները: Խոսքը միայն իշխանությունների մասին չէ. հիմա ինչ կատարվի, կատարվում է սրա շուրջ, սրա մեջ, սրա հետ, եւ դա լավ է: Ես որ ասում եմ շարժում, գրում եմ մեծատառով»,- ասում է պարոն Բլեյանը:

Մեր զրուցակիցը նշում է, որ իր բնույթով երիտասարդական շարժումն  ունի իրեն հատուկ խնդիրները. «Ինքը պետք է խիզախ լինի, ինքնուրույն լինի, անկախ լինի, իր առջեւ դնի խնդիրներ, գտնի նոր գործիքներ, նոր համախմբում, նոր կազմակերպում, այդ ամեն ինչը պետք է անի, թեթեւ, սիրով: Եւ ամենակարեւորը՝ ինձ դուր է գալիս բարեխղճությունը, հակաբռնության այս ընթացքը:

Մանրամասները տեսանյութում.

Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930