Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանում կայացել է աշխարհահռչակ Huawei կազմակերպության շնորհանդեսը

Հուլիս 10,2015 16:09

Այսօր՝ հուլիսի 10-ին, Երեւանում կայացել է աշխարհահռչակ Huawei կազմակերպության շնորհանդեսը՝ Հայաստանի ՏՏ ոլորտի մասնագետների համար:

Միջոցառման կազմակերպիչը Interesting ընկերությունն է:

Միջոցառման հիմնական բանախոսներն են Huawei Russia Enterprise-ի դեպարտամենտի տնօրեն Ցաո Չոնգը (Cao Chong) եւ Huawei Armenia-ի տնօրեն Դինգ Բինը (Ding Bin):

IMG_7811

Շնորհանդեսին մասնակցել են նաեւ Enterprise-ի ներկայացուցիչ Հայկ Հակոբյանը, Terminal-ի ներկայացուցիչ Սվետլանա Բաղդասարյանը, «Մոբլիօս» ՍՊԸ-ի (Huawei-ի պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում) տնօրեն Տաթեւ Սարգսյանը, ինչպես նաեւ IT եւ IP ոլորտի մասնագետներ Ռուսաստանից:

«Հույս ունենք, որ Huawei Հայաստանը կդառնա հզոր նորարարական կենտրոն: Մենք հավատում ենք Հայաստանին, քանի որ հայերը շատ խելացի ժողովուրդ են: Huawei-ը զարգանում է երեք ուղղություններով՝ կապի օպերատորներ, կորպորատիվ շուկա եւ մոբայլ սարքեր: Մենք՝ որպես ասիական ընկերություն, եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների հետ մրցում ենք ոչ միայն գնի, այլեւ բարձրորակ արտադրանք ներկայացնելու առումով: Բազմաթիվ մրցակիցներ ունենք շուկայում, սակայն համոզված եմ, որ Հայաստանում կզբաղեցնենք մեր տեղը՝ հաշվի առնելով այն, որ պատրաստվում ենք հեղափոխություն բերել այստեղ»,- նշել է Huawei Armenia-ի տնօրեն Դինգ Բինը:

«Գուցե վերջին 20 տարիներին տպավորություն է ստեղծվել, թե Չինաստանը միայն ցածրորակ պրոդուկտների արտադրությամբ է զբաղվում, սակայն Huawei-ն իր օրինակով փորձում է ցույց տալ, որ դա այլեւս այդպես չէ: Ընկերությունը գիտի, թե ինչպես միտումներ են սպասվում առաջիկա տասնամյակում եւ այս առումով մենք հստակ ռազմավարություն ենք մշակել»,- ասել է Huawei Russia Enterprise-ի դեպարտամենտի տնօրեն Ցաո Չոնգը:

«Մեր համագործակցության շնորհիվ մեկ տարի առաջ Երեւանում՝ Թումանյան 27 հասցեում, բացվել է Huawei-ի՝ ԱՊՀ-ում առաջին եւ դեռեւս միակ սրահը: Մեր գլոբալ նպատակն այս պահին Հայաստանում Huawei-ի ճանաչմանը հասնելն է»,- իր հերթին ասել է Հայաստանում Huawei-ի պաշտոնական դիստրիբյուտոր «Մոբլիօս» ՍՊԸ-ի տնօրեն Տաթեւ Սարգսյանը:

Միջոցառման ընթացքում պարբերաբար իրականացվել են խաղարկություններ, որոնց հաղթողներն արժանացել են Huawei ընկերության տարբեր արժեքավոր մրցանակների:

Հավելենք, որ Huawei ընկերությունը համարվում է աշխարհում հեռահաղորդակցության ոլորտի առաջատարներից մեկը: Այն հիմնադրվել է Չինաստանում 1987թ.: Ընկերությունն այժմ ամբողջ աշխարհում ունի 150 հազարից ավելի աշխատակիցներ եւ ներկայացուցչություններ ավելի քան 170 երկրներում:

Այն մասնագիտացած է ոլորտի մի շարք ճյուղերում` սարքավորումների արտադրություն, էլեկտրոնային կառավարում, հեռահաղորդակցական համակարգեր և այլն: Huawei Հայաստանը գործում է 2011-ից:

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031