Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեկամավանը ուժգին գնդակոծվում է

Սեպտեմբեր 23,2015 22:29

Բերդավանի ներքին թաղում ական է պայթել

Այսօր, ժամը 16-ից ադրբեջանական զինուժը   խոշոր տրամաչափի գնդացիրներից, «Շիլկա» , «ԱԳՍ» տեսակի  զենքերից, ականանետերից պարբերաբար  կրակ է բացել  Նոյեմբերյանի տարածաշրջանի Բարեկամավան գյուղի վրա: Բարեկամավանի գնդակոծությունը հիմա շարունակվում է:  Ադրբեջանական զինուժը երեկ երեկոյան, ժամը 22-ի սահմաններում, շուրջ  40 րոպե տեւողությամբ կրակել է Բարեկամավանի վրա:

Այսօր  ադրբեջանական զինուժն  ավելի քան 2 ժամ, ժամը 19.30-ից սկսած գնդակոծում  է  Նոյեմբերյանի  շրջանի Բերդավան գյուղի  պաշտպանական դիրքերը: Ժամը 21.30-ի սահմաններում  ականանետներից նետված  ականը պայթել է Բերդավան գյուղի  «Ճալայի թաղում»: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930