Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղ հասավ Մադրիդի «Ռեալ»-ի ամենաթանկ նվերը՝ Գյումրու անօթեւաններին

Մարտ 19,2016 15:12

Ինչպես հայտնի է՝ Գյումրու անօթեւաններին բնակարաններով ապահովելու համար  «Սոս Գյումրի» թիմը  կազմակերպել է նաեւ սպորտաշխարհի հայտնի ներկայացուցիչների իրերի աճուրդ-վաճառք:

Aravot.am-ի խնդրանքով «Սոս Գյումրի» թիմի անդամ Կարեն Մկրտչյանը թվարկեց աճուրդի հանվող բոլոր իրերը: «Լոտերը հիմնականում մեր մարզաշխարհի ներկայացուցիչների հետ են կապված. բացառիկ լոտեր ունենք: Երկար քննարկումների արդյունքում որոշեցինք աճուրդը փուլերի բաժանել. երկու փուլերով է լինելու, առաջին փուլը լինելու է օն-լայն. երկրորդ փուլի հետ կապված դեռ վերջնական չենք որոշել` որտե՞ղ կլինի, ի՞նչ մեխանիզմով: Հենց այսօր ժամեր անց կմեկնարկի օն-լայն տարբերակով «Սոս Գյումրի» ֆեյսբուքյան էջում, լոտերի մասով կատալոնական «Բարսելոնայի» դրոշը՝ թիմի 10 աստղերի ստորագրութամբ, որը Սենիկ Կարա-Պողոսյանն է մեզ տրամադրել. սպորտային մեկնաբան  է Հայաստանում, Բարսելոնայի միակ բուրսայից պաշտոնական ներկայացուցիչն է ինքը: Հենրիխ Մխիթարյանի մայրը՝ Մարինե Թաշչյանը Հենրիխի Բորուսիայի մարզաշապիկ  է տրամադրել՝ ստորագրությամբ, Յուրա Մովսիսյանի մարզաշապիկն ունենք, Արսեն եւ Լեւոն Ջուլֆալակյանների մարզակոշիկները՝ ստորագրությամբ, որոնցով օլիմպիական խաղերի են մասնակցել: Ունենք լուսանկարներ Կատուզոյի  ու այլ համաշխարհային մեծությամբ ֆուտբոլիստների ստորագրությամբ, Տիգրան Համասյանի վերնաշապիկը ունենք՝ ստորագրությամբ ու հատուկ գրությամբ Գյումրու անօթեւանների հետ կապված: Երեկ Մադրիդի «Ռեալ»-ի թիմի աշխատակիցը հրապարակեց լուսանկարը, որտեղ բոլոր աստղերը ստորագրել էին մարզաշապիկին ու գրված էր գրություն՝ «Գյումրու երկրաշարժից տուժածներին՝ ամբողջ սիրով»:

Լինելու են Լիոնել Մեսսիի ու Սերխիո Ագուերոյի Արգենտինայի հավաքականի  առաջատարների մարզաշապիկները, հենց իրենց ստորագրությամբ , արգենտինահայ բնակիչն է մեզ հետ կապ հաստատել ու կուղարկի դա մեզ: Ռեալից ու Արգենտինայից  եկած մարզաշապիկները կլինեն երկրորդ փուլում, իսկ մյուս լոտերի բաժանումը կկատարենք այսօր: «Արարատ 73»-ի  լեգենդների ստորագրությամբ գնդակ ունենք, Հայաստանի ֆուտբոլի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի ստորագրությամբ գնդակ ու վերնաշապիկ, Յուրի Ջորկաեֆի ստորագրությամբ, այնպես որ լոտերը բազմազան են ու աճուրդները հետաքրքիր են լինելու»:

Մեր զրուցակին ասաց, որ կազմակերպչական առումով խնդիրներ ունեին. խնդիր էր առաջացել լոտերը իրենց համապատասխան գներով վաճառելու, դրա համար դիմել են բազմաթիվ կազմակերպությունների, որպեսզի  կազմակերպչական հարցերով աջակցություն ցույց տային:

Ըստ նրա, նախնական պլանով Սարգիս Մուրադյան պատկերասրահում էր տեղի ունենալու աճուրդը, բայց հյուրեր ներգրավելու խնդիր են ունեցել, անհրաժեշտ են այնպիսի հյուրեր, որոնք վճարունակ են ու կկարողանան գնել: «Մենք խնդիր ունեինք, որ լոտերը կկորցնենք , եթե աճուրդը լինի ֆիզիկական, կարող է մի երկու  հոգի գային ու շատ ցածր գներով վաճառվեր, դրա համար որպեսզի մենք  նաեւ լայն շատ զանգվածների գրավենք, որոշեցինք օն-լայն տարբերակով անել ֆեյսբուքում, որտեղ հարազատ մարդիկ կարող են  մասնակցել, եւ ոչ միայն Հայաստանից, -ասաց Կարեն Մկրտչյանը :

Լուսանկարը՝ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան էջից

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վահան says:

    էս էլ եղավ Ռեալի նվերը՞: Ո՞նց եք անում, որ նյութին չհամապատասխանող վերնագիր եք դնում, ավելին՝ նյութի բովանդակությունը խեղաթյուրող:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031