Լրահոս
Օրվա լրահոսը

Վիկ Դարչինյանը վրդովված է իր մասին տարածված ստից

Նոյեմբեր 28,2016 22:53

Որոշ կայքեր համացանցում լուր են տարածել, թե խոշոր ավտովթար է եղել պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վախթանգ (Վիկ) Դարչինյանի մասնակցությամբ:

Միանգամից ասենք: Սուտ է: Վախթանգ Դարչինյանն իր ընտանիքի հետ միասին ողջ եւ առողջ է, Ավստրալիայում, իր տանը: Aravot.am-ը պարբերաբար զրուցում է մեր լեգենդար բռնցքամարտիկի հետ եւ եթե նման բան լիներ, առաջիններից մեկը կիմանար:

Տարբեր աղբյուրներից ենք ճշտել՝ Վախթանգի անձնական մարզիչ Վազգեն Բադալյանից, Վիկի մտերմագույն ընկերներից:  Նման բան չկա: Բոլորն էլ փոխանցեցին, որ Վախթանգը խիստ վրդովված է եւ պահանջում է, որ գոնե հայկական լրատվամիջոցները եւ համացանցը ձեռնպահ մնան իր մասին նման ստահոդ լուրեր տարածելուց:

Aravot.am-ը մոտ օրերս բացառիկ հարցազրույց կհրապարակի Վախթանգ Դարչինյանի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930