Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ, աշխարհի 50-րդ ռակետ Կարեն Խաչանովը Նյու-Յորքում ընթացող «Մեծ սաղավարտի» մրցաշար ԱՄՆ բաց առաջնության երրորդ շրջանում 2 ժամ 9 րոպեում պայքարից դուրս է թողել Ֆրանսիայի ներկայացուցիչ Բենջամին Բոնզիին (97-րդ)՝ երեք սեթում հաղթելով 6։3, 6։2, 6։4 հաշվով։
Խաչանովն արդեն 1/8 եզրափակչում է, որտեղ ուժերը չափելու է ամերիկացի Լերներ Թյենի հետ, որն իր հերթին առավելության է հասել չեխ Յակուբ Մենշիկի նկատմամբ։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































