Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպական մայրաքաղաքները տարեցտարի ավելի քիչ են ցանկանում մասնակցել Բրյուսելի կողմից առաջարկվող և թանկացող նախագծերին․ Արտակ Զաքարյան

Սեպտեմբեր 05,2026 14:24 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Եվրոպական հաշվեքննիչ պալատը (ECA) հրապարակել է զեկույց, համաձայն որի՝ մինչև 2030 թ.-ը ԵՄ-ի՝ արտաքին ազդեցության (ընդհուպ ներխուժմանը) դիմակայելու կարողությունները դեռևս հարցականի տակ են։

«Ենթակառուցվածքների մասնատվածությունը և ԱՄՆ-ից կախվածությունը շարունակում են խոչընդոտել պաշտպանական պատրաստվածությանը»: Այս մասին ասվում է զեկույցում:

The Guardian-ին տված հարցազրույցում CEA-ի ներկայացուցիչն ընդգծել է, որ ԵՄ-ն կարող է զգալի առաջընթաց արձանագրել, եթե կտրուկ ավելացնի պաշտպանական ծախսերը և արագ ընդլայնի զինամթերքի արտադրությունը։ Սակայն ներկայումս առկա է ինչպես ծախսերի կրկնօրինակման, այնպես էլ ռազմական կարողությունների մի շարք ոլորտներում բացերի առաջացման վտանգ։ Զեկույցում ընդգծվում է, որ 2022թ. փետրվարից մինչև 2023թ. հունիսը ԵՄ անդամ երկրների պաշտպանական գնումների 78%-ը կատարվել է միությունից դուրս շուկայից, ընդ որում՝ 63%-ը բաժին է ընկել ամերիկյան մատակարարներին։ Սա հակասում է Եվրամության «Գնիր եվրոպականը» քաղաքականությանը, որի նպատակն է նվազեցնել կախվածությունը ԵՄ-ից դուրս մատակարարներից։

Աուդիտորների գնահատմամբ՝ ԵՄ-ն այսօր ավելի լավ է պատրաստված, քան 2019 թվականին, երբ իրականացվել էր նմանատիպ ուսումնասիրություն։ Սակայն անդամ երկրների ազգային ռազմա-պաշտպանական արդյունաբերությունների մասնատվածությունը և ԵՄ կառավարությունների միջև անբավարար համագործակցությունը լուրջ խնդիրներ են ստեղծում ԵՄ միասնական նպատակների համար։

Զեկույցի վերջում աուդիտորները նախազգուշացնում են, որ նույնիսկ արտակարգ իրավիճակներում երրորդ երկրներից սպառազինություն ձեռք բերելու դեպքում ԵՄ-ն պարտավոր է ունենալ միության ներսում ռազմական կարևորագույն կարողությունների զարգացման երկարաժամկետ ծրագիր։

Այդպես, Եվրոպական հաշվեքննիչ պալատը փորձում է ավելի մեծ կշիռ հաղորդել Ուրսուլա ֆոն դեր Լայենի թիմի հայտարարություններին, որոնք մշտապես կոչ են անում ավելացնել ծախսերը համաեվրոպական նախագծերի համար, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու նպատակով։

Այնուամենայնիվ, եվրոպական մայրաքաղաքները տարեցտարի ավելի քիչ են ցանկանում մասնակցել Բրյուսելի կողմից առաջարկվող և թանկացող նախագծերին։ Այս հարցում հատկապես աչքի են ընկնում Գերմանիան և Ֆրանսիան՝ ԵՄ-ի գլխավոր դոնորները։ Այս երկրների մոտ արդեն կարծես առկա են բյուջետային խնդիրներ, ինչի պատճառով նրանք անցել են խնայողության ռեժիմի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930