Լրահոս
Օրվա լրահոսը

Ձախ Հարութը իր՝ ժողովրդականի կոչմանն արժանի լինելու մասին

Փետրվար 28,2017 14:16

Aravot.am-ի հարցին, որ իրեն` վաստակավորի կոչում շնորհելը շատ քննարկվեց նաեւ վատ համատեքստում ու արդյոք ունե՞ր այդ կոչման կարիքը, ամերիկաբնակ երգիչ Ձախ Հարութը (Հարութ Փամբուկչյան) պատասխանեց. «Հավատացեք՝ կոչումներից ոչ մի արտիստ չի հրաժարվի: Կոչումները խթան են, նոր ուժ ու եռանդ են տալիս ավելի նվիրվելու սիրված գործին, սակայն չեմ կարող ասել, որ դա ինձ ինչ-որ բան տվեց կամ իմ կյանքում ինչ-որ բան ավելացրեց: Ուղղակի հարգանքի դրսևորում էր, որի համար կրկին հայտնում եմ իմ շնորհակալությունը»:

Ինչ վերաբերում է վաստակավոր արտիստի կոչման առումով հնչած վատ արձագանքներին, մեր զրուցակիցը պատասխանեց, որ նման բան առաջին անգամ է լսում, ապա հավելեց. «Անհամեստություն չթվա, բայց ինձ բոլորը շնորհավորելիս ասում էին, որ նույնիսկ շատ են ուշացրել, և որ ես ժողովրդականի կոչմանն էի արժանի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ մարտի 1-ի տպագիր «Առավոտում»:

 Լուսանկարը՝ magazine.hyesingles.com-ի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Հարութ Փամբուկչյանի վաստակը, Սփիւռքի մէջ, անսահման է: 1970-ական թուականներից ի վեր (ասինքն՝ գրեթէ քառորդ դար է…), իր ճոխ, անսպառ ու բազմատեսակ երգացանկով (աշուղական, ազգագրական, հեղինակային, ժողովրդական, էստրադային, պարուքէֆ, եւայլն. եւայլն.) անսովոր խանդով, միշտ բարձր կորովով եւ աշխատասիրութեամբ, բոլոր առիթներով – զուարթ թէ տխուր – , ամբողջ աշխարհի տարածքին, նա մի իւրայատուկ եւ մնայուն տեղ ունի հայ բեմի վրայ, հայ երգարվեստի բարձրագոյն մոլորակին վրայ: Մի քանի սերունդներ հայերէն երգերու ծանօթ են՝ շնովհիւ իրեն: Շատե՜ր կու գան ու կ’երթան, մի պահ կը փայլին ապա որպէս արիուեստագէտ կ’անհետանան – ներառեալ Մայր Հայրենիքում- , սակայն ինք կը մնայ, միշտ ու բոլորից սիրուած, միշտ յարգի ու փնտռուած, որեւէ միջոցառման յաջողութեան երաշխիք: Պատահմամբ երգիչ դարձած այս մարդը, համայն Սփիւռքահայութեան համար, կենդանի կոթող մըն է: Պաշտօնական այդ կոչումը ստացել է կամ ոչ, դա երկրորդական է: Իր համբաւը, արժէքն ու արժանիքը՝ անկէ անդին են արդէն: Աննման, անփոխարինելի Հարութ:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728