Լրահոս
Օրվա լրահոսը

Լոս Անջելեսի ամենամեծ համերգասրահում կայացավ Ձախ Հարութի «Լեգենդը» խորագրով մենահամերգը

Նոյեմբեր 16,2023 14:35

50 տարի աշխարհի մեծ բեմերում ներկայացնելով Հայաստանն ու հայերին հայկական երգարվեստի լեգենդար երգիչ Հարութ Փամբուկչյանը՝ Ձախ Հարութը, հոկտեմբերի 1-ին մեծ մենահամերգով կրկին հանդես եկավ Լոս Անջելեսի ամենամեծ՝ նախկինում Մայքրոսոֆթ, այժմ՝ Փիքոք համերգասրահում։

«Լեգենդը» խորագրով բացառիկ մենահամերգին արտիստը ներկայացրեց հին ու նոր երգեր, յուրաքանչյուր կատարումից առաջ հանդիսականին պատմելով երգի հետ կապված պատմություններ ու կարևոր դրվագներ՝ իր կյանքից ու ստեղծագործական գործունեությունից։

Երկարատև ընդմիջումից հետո Լոս Անջելեսի համերգասրահում կայացած մենահամերգը լեգենդը համարեց կայացած ու երկար սպասված, սակայն շեշտեց․ «Իհարկե, որպես արտիստ ես այսօր  չէի կարող լիարժեք լինել՝ առանց լավագույն երաժիշտների նվագակցությամբ»։


Իսկ այդ երեկո, ողջ համերգային ծրագրի ընթացքում, Հարութ Փամբուկչյան լեգենդին նվագակցում էր հայ անվանի ու լավագույն երաժիշտներից կազմված նվագախումբը։ Նրանց թվում էին լեգենդար երաժիշտ, մաեստրո Խաչիկ Սահակյանը, երաժիշտներ Ավագ Մարգարյանը՝ բլուլ և զուռնա գործիքների նվագակցությամբ, կիթառահար Արթուր Սողոյանը, ինչպես նաև ստեղնաշարային գործիքների վարպետ, դաշնակահար Էդգար Հայրապետյանը։ Ինչպես Ձախ Հարութն է ասում՝ վերջին տարիներին Էդգարը դարձել է իր թալիսմանը, քանի որ գրեթե մշտապես Հայաստանում և աշխարհի տարբեր ծայրերում տեղի ունեցող մենահամերգներն ընթանում են դաշնակահար, գործիքավորող Էդգար Հայրապետյանի նվագակցությամբ։

Լուսինե ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930