Լրահոս
Օրվա լրահոսը

Դիլիջանում ապօրինի ծառահատումն ավարտվել է անչափահաս տղայի մահով

Սեպտեմբեր 18,2017 16:07

Դիլիջան քաղաքի բնակիչներ Ազատ եւ Արտակ Բաղդասարյան եղբայրներն այսօր՝ սեպտեմբերի 18-ի առավոտյան Ազատին պատկանող «Վիլիս» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են «Դիլիջան» ազգային պարկի տարածք հանդիսացող, Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի հարեւանությամբ գտնվող «Փիշիկ» անտառամաս, ապօրինի կերպով մի ծառ հատել: Նրանք փայտը բարձել են ավտոմեքենան , սակայն այն ժամը 10-ի սահմաններում անտառում վթարի է ենթարկվել: Դրա ղեկին եղել է 1990թ. ծնված Ազատ Բաղդասարյանը, նրա եղբայրը՝ 2000թ. ծնված Արտակ Բաղդասարյանը վթարի հետեւանքով հիվանդանոց տանելու ճանապարհին մահացել է:

Իրավապահներից ստացված տեղեկություններով՝ Ազատ Բաղդասարյանը մոտ 15 օր առաջ ապօրինի ծառահատման համար վարչական պատասխանատվության է ենթարկվել:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է նախաքննություն:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930