Լրահոս
Օրվա լրահոսը

Անգղների որսով հայտնի լուսանկարը 2007 թվականի լուսանկար է. ՀՀԿ-ական գյուղապետի պարզաբանումը

Հոկտեմբեր 05,2017 11:15

Արմավիրի մարզի Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավար Արթուր Մկրտչյանը Aravot.am-ի հետ զրույցում պարզաբանեց համացանցում քննարկվող անգղների որսով հայտնի լուսանկարի պատմությունը:

Ըստ նրա՝ այդ լուսանկարը 2007-ին է արվել ու արդեն մի քանի տարի է՝ ինչ իր facebook-ի էջում տեղադրված է. «Տասը տարվա լուսանկար է, դրանք մենք չենք որսացել, Թուրքիային կից տարածքում՝ Բագարան-Երվանդաշատ տանող ճանապարհին ենք տեսել, ճանապարհին անցնելուց տեսանք՝ անցորդներ էին կանգնել ու նայում, մենք էլ կանգնել ենք, նայել, հետաքրքրության համար նկարվել ենք: Մեզ էլ նկարել է անցորդներից մեկը, թողել ենք նույն տեղը, գնացել ենք: Հիմա նկարը տարածում են ու այնպես է ստացվում, որ դա եղել է երեկ կամ երեկ չէ առաջին օրը»:

Գյուղապետի խոսքով, ինչ-որ մեկը միտումնավոր թարմացրել է այդ նկարը՝ տարածելով համացանցում գուցե իրեն վնասելու նպատակով. «Այս նկարն իմ կայքում արդեն վեց, յոթ տարի կա…այդ անգղներն էլ Թուրքիայի կողմից են եկած եղել, մեր տարածքում այդպիսի անգղներ չկան»:

Գյուղապետն ասաց, որ երեկվանից իրեն բարձրաստիճան շատ պաշտոնյաներ են զանգել՝ պարզաբանում ստանալու, այսօր էլ կանչել են մարզպետարան՝ բացատրություններ տալու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031