Լրահոս
Օրվա լրահոսը

Սպիտակագլուխ անգղերի որսած անձը Շենավան համայնքի ՀՀԿ-ական ղեկավարն է. նոր մանրամասներ (Ֆոտոշարք). EcoNews.am

Հոկտեմբեր 05,2017 10:43

Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղերին որսած անձն Արմավիրի մարզի բնակիչ է, ավելին՝ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքին հաջողվեց պարզել, որ 1980թ.-ին ծնված Արթուր Մկրտչի Մկրտչյանը Շենավան համայնքի ղեկավարն է:

Նշենք, որ սպիտակագլուխ անգղը վտանգված տեսակ է: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում (ver. 3.1) «Least Concern» կարգավիճակով: Ընդգրկված է նաև Հայաստանի Կարմիր գրքում:

Արթուր Մկրտչյանը համայնքի ղեկավար է 2005թ.-ից, իսկ մինչ համայնքի ղեկավար ընտրվելն աշխատանքային այլ գործունեություն չի ունեցել: Վերջինս նաև կուսակցական պատկանելություն ունի՝ ՀՀԿ-ական է: Արմավիրի մարզի Շենավան համայնքը ունի մոտ 1600 բնակիչ:

Արթուր Մկրտչի Մկրտչյանի մյուս լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջինս իրականում «անօրինական» որսի սիրահար է:

Ահա երկու սպիտակագլուխ անգղերը՝

Ինչպես գրում է ՀՀ ԳԱԱ կենդանաբանության ինստիտուտի գիտաշխատող Լյուբա Բալյանը, հետևյալ լուսանկարում փասիան է, որը ևս գրանցված է ՀՀ Կարմիր գրքում։

Լյուբա Բալյանը գրում է. «Իսկ այ էս մեկը լրիվ հետաքրքիր ա.

Արոս, տափաստանային բնակիչ, ՀՀ-ում գրեթե այլևս չի հանդիպում, կամ որովհետև նրանց կենսամիջավայրը մեզ մոտ սահմանամերձ է, իսկ դա նշանակում է որ կամ զինծառայողն ա սատկացնում, կամ էլ ……. այ սենց»: /Լուսանկարը ստորև/

EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի հրապարակումից հետո Բնապահպանության նախարարությունը գրեց. «ՀՀ բնապահպանության նախարարությունը հոդվածի հրապարակման պահից, այն փոխանցել է իրավապահ մարմիններին և ՀՀ ԲՆ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ հրապարակման մեջ առկա փաստերն ուսումնասիրելու և մեղավորներին օրենքի ողջ խստությամբ պատժելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031