Լրահոս
Օրվա լրահոսը

Յոհաննես Հան. Ձեր կայունությունն ավելի ապահով է դարձնում ԵՄ-ն (Տեսանյութ)

Նոյեմբեր 23,2017 19:08

Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանն այսօր Բրյուսելում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով վաղը կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին՝ պատասխանեց մի քանի հարցերի, որոնք վերաբերվում էին ընդունվելիք հռչակագրին:

Նախ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Առավոտը» հետաքրքրվեց, թե ինչ վերջնական ձեւակերպում է արվել ԱլԳ գագաթնաժողովի հռչակագրում հակամարտությունների վերաբերյալ. հաշվի առնելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր դիրքորոշումներ ունեին դրա վերաբերյալ՝ արդյոք հաջողվե՞լ է գտնել փոխզիջում: Այլ երկու հարցեր եւս եղան փաստաթղթի տեքստի վերաբերյալ, մասնավորապես՝ վրացի լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե հռչակագրում ինչ ձեւակերպումներ են գործածվել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի վերաբերյալ: Եվ քանի որ Յոհաննես Հանը հարցերին անդրադառնում էր, այսպես ասած՝ խմբային եղանակով, երեք-չորս հարց հնչեցնելուց հետո միասնական մի պատասխանով՝ այս բոլոր հարցադրումներին մի ընդհանրական պատասխան տվեց. «Նման գագաթնաժողովների բնույթն է, որ հռչակագիրը բանակցվում է ընդհուպ մինչեւ վերջին պահը: Բայց ես որոշ նշաններ եմ տեսնում, որ մենք համաձայնության կհասնենք: Ու ես շատ վստահ եմ, որ վաղը կեսօրին մենք կվավերացնենք համաձայնագիրը, որն, իհարկե, ոչ բոլորին հարյուր տոկոսով կերջանկացնի, բայց սա նաեւ նման համաձայնագրերի բնույթն է՝ անդրադառնում է 34 երկրների շահերին»: Սա ընդգծեց, թե խոսքը ոչ միայն ԱլԳ անդամ վեց երկրների շահերի եւ հետաքրքրությունների մասին է, այլ նաեւ ԵՄ անդամ 28 պետությունների: «Նրանք տարբեր դիրքորոշումներ ունեն, ուստի դիվանագետների հմտությունների խնդիրն է լուծումներ գտնելը,- ասաց Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման եւ եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատարը:- Ես համոզված եմ, որ հռչակագիրը կլինի, եւ անդրադարձ կլինի այն խնդիրներին, որոնք արծարծեցիք»:

Յոհաննես Հանն ավելի ուշ հավելեց նաեւ, թե ձգտելով օգնել հարեւան երկրներին լուծել իրենց խնդիրները՝ իրենք հետապնդում են նաեւ «եսասիրական նպատակներ», քանի որ ըստ նրա՝ «Նրանց քաղաքական կայունությունն ու բարգավաճումը մեզ առավել ապահովություն է հաղորդում: Եվ ի վերջո, ձեր այս բոլոր երկրները նաեւ էներգետիկ շուկաներ են: Ըստ այդմ՝ եվրոպական հեռանկարների առումով՝ դրանք բոլորը շատ հրապուրիչ են, քանի որ դեռ շատ չիրացված ներուժ կա: Ըստ այդմ՝ շատ են հիմնավոր պատճառները խորը եւ երկարատեւ համագործակցության համար»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Բրյուսել

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930