Լրահոս
Օրվա լրահոսը

ՕՐԵՆՔ ԱՌՆԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մայիս 05,1998 00:00
Vasak Darbinyan

«Միգուցե կային առանձին պատեհապաշտներ, ովքեր այդ ընթացքում կողմնորոշվեցին եւ որոշեցին ընդգրկվել «Երկրապահում»։ Բնականաբար, ես համամիտ չեմ այն որակումներին, թե իբր նոր ընդգրկվածների մեծ մասը «նավից փախչող առնետներ» են։ Եթե ենթադրաբար ընդունենք այդ որակումը, ապա պետք է զարմանալ, թե «Հանրապետություն» միավորմանն ինչպես էր հաջողվել այդքան «առնետներ» հավաքել»։

ԱԼԲԵՐՏ ԲԱԶԵՅԱՆ ԱԺ եւ «Երկրապահ» կամավորականների միության փոխնախագահ, «Իրավունք», թիվ 18

Եղածն, ինչպես ասում են, անցած է։ Ընտրական նոր օրենսգրքում, կարծում ենք, ճիշտ կլինի ներառել մի դրույթ, համաձայն որի՝ թե՛ համամասնական, թե՛ մեծամասնական ցուցակներում կարգելվի առնետներին առաջադրել պատգամավորության թեկնածու։ Չէ՞ որ, ըստ Հանրագիտարանի՝ առնետները «Հայաստանում հանդիպում են ամենուրեք։ Ապրում են բնակավայրերում, ամռանը երբեմն տեղափոխվում են բանջարանոցները։ Բազմանում են տարեկան 4 անգամ» (ՀՍՀ, I հատոր, էջ 546)։ Ի՞նչ մի դժվար էր, ուրեմն, նախորդ ընտրություններում այդքան «առնետներ» հավաքել «Հանրապետությունում»

ՆԱԽԱՐԱՐԻ «ԾՈՎԱՍՏՂԻԿԸ»

«Ես նախարար եմ՝ առանց նախարարության»։

ՎԱՀՐԱՄ ԱՎԱՆԵՍՅԱՆ ՀՀ տնտեսական եւ կառուցվածքային բարեփոխումների նախարար, «Ազգ», 2 մայիսի

Վահրամ Ավանեսյանն այս ասելուց հետո երգում է. «Ախ ը՛նկե՜լ ե՜մ քա՜ր ու քա՜րա՜փ, Իմ էո՜ւթյո՜ւն, ե՜տ ա՜րի՜, ե՜տ, Ես ծո՜վակ ե՜մ ա՞ռա՛նց նա՜վա՜կ, Իմ էո՜ւթյո՜ւն, ե՜տ ա՜րի, ե՜տ, Ես ա՜նտա՞ռ ե՜մ ա՜ռա՜նց եղնի՜կ, Իմ վեհո՛ւթյո՜ւն, ե՜տ ա՜րի, ե՜տ»։ Ու շարունակում. «Ախ դա՛րձե՜լ ե՜մ ե՜ս նա՜խա՜րա՜ր, Իմ էո՜ւթյո՜ւն, ե՜տ ա՜րի՜, ե՜տ, Նախա՛րա՜ր ե՜մ ա՜ռա՜նց տա՞րա՜ծք, Իմ էո՜ւթյո՜ւն, ե՜տ ա՜րի՜, ե՜տ, Արհե՛ստա՜վա՜րժ, բա՜րե՜փո՞խի՜չ, Իմ վեհո՛ւթյո՜ւն, ե՜տ ա՜րի, ե՜տ»։

ՎԱՍԱԿ ԴԱՐԲԻՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031