Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊՐԻ՛ ԼԵԶՎԻ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ

Օգոստոս 15,1998 00:00
lurer

Լեզվի տեսչության պետ Լեւոն Գալստյանի «պարապված» սաներից ոչ միայն ՀՀ նախագահի որդին է հայոց լեզվի գրավորից 20 միավոր ստացել, այլեւ նույն պետի երկու այլ սաներ՝ «Առավոտի» թղթակից Ալվարդ Բարխուդարյանի եւ ՀՀ առողջապահության նախարարի տղաները։

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՀԻՎԱՆԴ ՀԵՌԱԽՈՍԸ

Առողջապահության նախարարության պահակակետի հեռախոսի կմախքով մի կերպ զանգահարեցի խմբագրություն։ Խոսելու պահին էլ ինքս ինձ խոստացա մի երկու բարի խոսք ասել խեղճ հեռախոսի մասին։ Նախարարի, փոխնախարարների եւ այլ պաշտոնատար անձանց բջջայիններից հեռու այս ապարատն ապրում է իր վերջին օրերը եւ նույնիսկ չի խզխզում։

ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ԿՈՈՐԴԻՆԱՏՈՐ

Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ ՀՀ վարչապետին կից ստեղծվելու է մշակույթի խորհուրդ, որի կոորիդինատորը լինելու է մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31