Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՕՐ ՇՈՒՏ Է, ՎԱՂԸ՝ ՈՒՇ

Օգոստոս 28,1998 00:00
lurer

Վերջերս կառավարական հեռախոսակապով սխալմամբ մի զանգ է հնչել տեղեկատվության վարչության պետ Հարություն Կարապետյանի գրասենյակում։

– Աղվան Վարդանյանին եմ խնդրում,- ասել է զանգահարողը։

– Դուք կամ մի քիչ ուշ եք զանգահարել, կամ էլ՝ մի քիչ շտապել եք,- պատասխանել է Հարություն Կարապետյանը։

ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻՐ «ՕՐԱԳԻՐԸ» ԿԿԱՏԱՐԵՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԶՍՊԵԼՈՒ ԴԵՐԸ

Հայաստանի օրաթերթերի ընտանիքը կհամալրվի եւս մեկով. շուտով լույս կտեսնի «Օրագիրը», որի գլխավոր խմբագիրն է հայտնի լրագրող Նիկոլ Փաշինյանը։ Թերթն ունենալու է 8 էջ։ Առկա է նախնական որոշակի գումար, որը կբավարարի 2 ամիս թերթը տպագրելու համար։ Թե ինչ ուղղվածություն կունենա «Օրագիրը», խմբագրին պատկերանում է այսպես. «Թերթը լինելու է արմատական, մենք փորձելու ենք վերստին կատարել իշխանություններին զսպելու դերը, ինչը վերջին շրջանում չի անում հայաստանյան մամուլը»։ Նիկոլ Փաշինյանի խոսքերով, խմբագրությունում աշխատանքի կանցնեն ինչպես փորձված, այնպես էլ սկսնակ լրագրողներ, եւ այս իմաստով «Օրագիրը» լրագրողական դպրոցի վերածվելու միտում ունի։

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՕԴԱՆԱՎՈՎ ԴԵՊԻ ԳԵՐՄԱՆԻԱ

«Հայկական ավիաուղիների» թռիչքային բաժնի պետի տեղակալ Սերգեյ Խառատյանը հայտնեց, որ հայկական մկրտություն ստացած ֆրանսիական Ա 310-200 օդանավն այսօր առաջին անգամ կշահագործի հայկական անձնակազմը՝ իրագործելով Երեւան-Ֆրանկֆուրտ չվերթը։ 5 տարով վարձակալած ինքնաթիռը, համաձայն պայմանագրի՝ մեկ ամիս շահագործում էին ֆրանսիացի օդաչուները։ (Ի դեպ, անձնակազմը բաղկացած է ընդամենը 2 հոգուց, քանի որ ինքնաթիռը հագեցած է ժամանակակից կառավարման սարքերով)։ Վերապատրաստման փուլ անցած եւ գործնական թռիչքների քանակը լրացրած փորձառու օդաչուներն այս շաբաթ Փարիզի քաղաքային ավիացիայի կողմից 6-ամսյա ժամկետով ստացան թռիչքի թույլտվության լիցենզիան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31