Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարագիտական ակադեմիան քննադատում է էներգետիկներին

Նոյեմբեր 17,1998 00:00
namak

ՀՀ նախագահին կից Քաղաքական խորհրդի գործադիր քարտուղար պարոն Հ. Խաչատրյանին

Մեծարգո պարոն Խաչատրյան Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահությունը՝ էներգետիկայի բնագավառի առաջատար մասնագետներ ներգրավելով, քննության առավ ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի մասին Ձեր հանձնարարությամբ կատարված ուսումնասիրության արդյունքները եւ միանգամայն համամիտ է արված եզրակացությունների հետ։ Հաշվարկները պարզ ցույց են տալիս, որ Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի ոչ օպտիմալ օգտագործումը, աշխատակազմի շուրջ 4 անգամ աճը, էներգիայի անթույլատրելի բարձր կորուստները եւ մյուս հանգամանքները բերում են սակագնի անհիմն բարձրացմանը։ Միաժամանակ չենք կարող համաձայնվել այն եզրակացության հետ, որ նոր վարկեր վերցնելու միտումը հիմնավորված չէ, քանի որ էներգահամակարգի էլեկտրակայանների եւ հաղորդման ցանցի սարքավորումը հիմնականում չափազանց հնացած է եւ, չնայած դրվածքային հզորությունների ընդամենը 30-40 % օգտագործմանը, պահանջվում են զգալի ներդրումներ նրանց վերակառուցման եւ փոխարինման համար։

Բացի անհիմն բարձր սակագներից կա եւս մեկ հանգամանք, որի վրա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել։ Հանրապետությունում եւ հատկապես Երեւանում սպառիչների մոտ հիմնականում պահպանվում է նորմայից բարձր լարում՝ 240-250 վ, որն առաջացնում է էլեկտրաէներգիայի լրացուցիչ ծախս եւ ստիպում է բնակչությանը շուրջ 15 տոկոս ավել վճարել։ Պարզ է, որ բարձր լարման պայմաններում լուսավորության եւ տաքացուցիչ սարքերն ավելի արագ են դուրս գալիս շարքից։ Ձեր բարձրացրած պրոբլեմները շատ կարեւոր եւ առաջնահերթ համարելով՝ Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահությունը լրիվ համամիտ է Ձեր առաջարկությանը՝ հանձնարարել համապատասխան ատյաններին աշխատանք ծավալել հարցի ճիշտ եւ վերջնական լուծումը տալու համար։

Հարգանքներով՝ ՀՃԱ պրեզիդենտ ՅՈՒ. ԽՈՋԱՄԻՐՅԱՆ

Կարդացեք նաեւ էջ 6։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30