Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՔԽ-ՈՒՄ ԱՅԼԸՆՏՐԱՆՔՆԵՐ ԵՆ ՆՇՄԱՐՎՈՒՄ

Նոյեմբեր 28,1998 00:00
lurer

Քաղաքական խորհուրդը թեպետ նախորդ իշխանության քաղաքական գնահատականի համար հիմք է ընդունել «Հանրապետական» կուսակցության նախագիծը, սակայն ՔԽ-ում այլ մոտեցում էլ է հասունանում։ Փորձ է արվելու, որպեսզի ընդունվի այլընտրանքային մեկ այլ փաստաթուղթ եւս, եւ ՔԽ-ի անունից հրապարակվի երկու գնահատական։ Այլապես, երկրորդ փաստաթուղթը, եթե հավանության չարժանանա՝ կհրապարակվի իբրեւ փոքրամասնության հատուկ կարծիք։

ԱՌՆՎԱԶՆ

«Առավոտի» խնդրանքով ԱԺ պատգամավոր Արա Սահակյանը մեկնաբանեց այն փաստը, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր առաջարկներն այս անգամ Ադրբեջանը մերժեց. «Բանակցությունները մնում են փակուղային վիճակում,- ասաց նա։- Եվ չարժե սա գնահատել որպես մեր պատմության մեջ հաճախ պատահող եւս մեկ բարոյական հաղթանակ։ Հիմքեր չկան կարծելու, թե մերժման պատճառն այն է, որ առաջարկները «մի քանի գլուխ բարձր լինելով նախորդից» խիստ շահեկան են հայկական կողմի եւ վնասաբեր՝ Ադրբեջանի համար։ Ալիեւի մերժումը հարկավոր է դիտարկել նախագահական ընտրություններից հետո օր-օրի սաստկացող նրա կոշտ դիրքորոշմամբ։ Թվում է, որ Բաքուն անցնում է բազմաշերտ խրամատավորման եւ պատրաստվում առնվազն երկարատեւ տնտեսական պատերազմի»։

ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ՝ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ

«Երկրապահ» պատգամավորական խմբի ընտրական օրենսգրքի հեղինակ Վիկտոր Դալլաքյանն «Առավոտին» հայտնեց, որ ԿԸՀ-ում ՄԱԿ-ի եւ IFES-ի համատեղ ջանքերով տեղի են ունենում ընտրական օրենսգրքի «Երկրապահի» տարբերակի քննարկումներ. «Երկրորդ օրն է մենք շատ արդյունավետ աշխատում ենք՝ հոդված առ հոդված։ Եվ մենք ենք գոհ, եւ նրանք։ Բազմաթիվ առաջարկություններ ենք ստացել նաեւ տարբեր կուսակցություններից ու պատգամավորներից։ Ակտիվ են հատկապես կոմունիստները, հնչակյանները, ռամկավարները, Բագրատյանի կուսակցությունը։ Առաջարկությունների հոսքը շարունակվում է։ Հույս ունեմ, որ դեկտեմբերի վերջին կկարողանանք մեր օրինագիծը ներկայացնել երկրորդ ընթերցման»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30