Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՐՈՒՍԵԼ՝ ՄԵՐԿ ԱՂՋԻԿՆԵՐՈՎ

Դեկտեմբեր 24,1998 00:00
karusel

Անկախ այն հանգամանքից, որ մինչեւ օրս ձյուն չի տեղացել, անկախ այն փաստից, որ ԱԺ-ն մինչեւ օրս բյուջեն չի ընդունել, միեւնույն է, մի քանի օրից Նոր տարի է գալիս։ Ու մթերքներով ծանրաբեռնված սեղաններից բացի՝ երեխաների համար Նոր տարին պատկերանում է տոնածառի հանդեսներով ու նվերներով։

Որ տոնածառի հանդեսները թատրոնների համար փող աշխատելու դեռեւս միակ ու արդարացված միջոցն են՝ բոլորս գիտենք։ Բայց որ կարուսելների ու ատրակցիոն խաղերի համար էլ է հարմար սեզոն դարձել Ամանորը՝ դա արդեն նորություն է։ Սովորաբար կարուսելները (մեր պապիկների մանկության ժամանակներից մնացած) գրված թե չգրված օրենքի համաձայն, աշխատում են մայիսի 1-ից մինչեւ նոյեմբերի 7-ը։

Այս տարի անհայտ մարդիկ որոշեցին նվեր մատուցել մայրաքաղաքաբնակներին ու Թատերական հրապարակում տեղադրեցին 4-5 կարուսել, մի 3-4 հատ էլ ատրակցիոն խաղեր։ Ես էլ «մանկությունս հետ բերելու» ցանկությամբ գնացի Թատերական հրապարակ։ Առանձնապես ոչ մարդ կար, ոչ էլ տոնական տրամադրություն։ Ճլորած կարապների վրա մի քանի հոգի էին ճոճվում։ Սարսափի սրահով ու ծիծաղի սենյակով մի քանի երիտասարդներ էին ելումուտ անում։ Բայց ահա կարուսելներից մեկի մոտ բավականին մարդիկ էին հավաքվել։

Հեռվից, իհարկե, չէի կարող հասկանալ, թե այդ անհետաքրքիր կարուսելի հատկապես ինչն է գայթակղել մարդկանց։ Երբ մոտեցա, արդեն ամեն ինչ պարզ էր, կարուսելի աջ եւ ձախ մասերում մերկ աղջիկներ էին նկարված։ Բոլորովին մերկ, լավ, եթե այդ «նկարիչը» մեր գեղագիտական պահանջները հաշվի չի առնում, գոնե էդ «խեղճ» աղջիկների մասին մտածեր. որքան էլ որ ձյուն չի գալիս, այդուհանդերձ, ցուրտ է, չէ՞, կմրսեն էդ «խեղճերը»։ Կամ գուցե այդ «նկարիչը» տեղյակ չի վարչապետի վերջին դիտողություններից մեկին. եթե գիշերվա ուշ ժամին պոռնոֆիլմեր ցուցադրել չի կարելի, ապա առավել եւս, երեխաների համար նախատեսված կարուսելների վրա մերկ աղջիկներ նկարելը հանցագործություն է։

Իհարկե, ինձ չհաջողվեց պարզել, թե նման նախաձեռնության հեղինակն ով է. տոմս վաճառող աղջիկն ասաց, թե կարուսելները Ռուսաստանից են բերել։ Քաղաքացիներից ոմանք թե՝ Նորքի զանգվածի կարուսելներն են, իսկ ատրակցիոններից մեկի տոմս ստուգող տղամարդն էլ, թե՝ «Սա «Սյոմա» անհատ ձեռնարկության (եթե այդպիսին կա -Լ.Մ.) նախաձեռնությունն է՝ քաղաքապետարանի հետ համատեղ»։ Միակ հույսս, իհարկե, քաղաքապետարանի լրատվական ծառայությունն էր, որի հեռախոսը այդպես էլ չպատասխանեց։

Լ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 1998
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031