Լրահոս
Օրվա լրահոսը

ՉԵՆ ԴԱՎԱՃԱՆՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ՊԱՏԵՐԻՆ

Հունիս 18,1999 00:00
pastar

ՀՀ առաջին նախագահական ընտրությունների օրերին ծնվեց մի ասացվածք. «Հայաստանում ինչ ծառ էլ տնկես, սոսի է աճում»։ Այն ժամանակ ՀՅԴ-ն պարզաբանեց, որ Սոս Սարգսյանի պատկերով որակյալ ցուցապաստառները պատրաստված են արտասահմանում, եւ բնականաբար, դրանք պատերին ու ծառերին փակցվել են շատ որակյալ սոսնձով եւ ընտրություններից հետո դրանք պատերից քերելը գրեթե անհնար էր։ Ինչեւէ, մեկ տարվա ընթացքում անձրեւները մի կերպ լվացին սոսինձն ու թուղթը, եւս մեկ տարի թողնելով այնպիսի հետքեր, կարծես պատերին փսխած լինեին։

Հիմա էլ, ըստ երեւույթին, նույնքան որակով արտասահմանյան սոսինձի օգտագործման արդյունքում դեռեւս չդավաճանելու փորձեր են անում «Հին ընկերները»։ Ի դեպ, եթե որոշ խանութատերեր իրենց սեփական նախաձեռնությամբ լուսամուտներից չեն հանում «Միասնության» պաստառները, որպեսզի «կռուգի տղա» ընկալվեն, ապա ՀՅԴ-ի դեռեւս ապրող բազմաթիվ պաստառները որեւէ մեկի քմահաճույքով չէ, որ չեն հանվում։ Օրինակ, որեւէ բնակելի շենքի պատին փակցրած պաստառը չի կարող ենթադրել, որ ողջ շենքի բնակչությունը ՀՅԴ հովանու ներքո է։ Եվ, ի վերջո, այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե «Հին ընկերները» «չեն դավաճանում» պատերին։

Գ. Ա.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930