Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ԵՍ ՁԵԶ ՑՈՒՅՑ ԿՏԱՄ

Փետրվար 01,2000 00:00
cvetana

Երբ 1997-ին ՀԱՀ եթերից ցածր որակի պատճառաբանությամբ հանվել էր Ցվետանա Պասկալեւայի հաղորդումը, լուրեր տարածվեցին, թե հաղորդումը փակվել է նախագահական ապարատի եւ անձամբ Տեր-Պետրոսյանի հրահանգով։ Այն ժամանակ վարչապետ եւ արդեն նախագահ դառնալու հավակնություն ունեցող Քոչարյանին պաշտպանող մամուլի միջոցների, կուսակցությունների՝ հատկապես դաշնակցության բարձրացրած ի պաշտպանությանը եւ աղմուկին միացավ նաեւ ինքը՝ Ռոբերտ Քոչարյանը։ 1997-ի դեկտեմբերին Փարիզում զրուցելով հայաստանցի լրագրողների հետ, վարչապետ Քոչարյանը նույնիսկ ասաց. «Ասել են փակի, հետո ասում են մենք չենք։ Ես ուզում եմ Ձեր վիճակը լավացնել, թե չէ Ձեզ ցուցակ կտան, կասեն այս մարդուն ցույց տուր, մյուսին ցույց մի տուր»։

Այս լավատեսական ձգտումներից հետո 6-7 ամիս անց վարչապետ Քոչարյանն արդեն նախագահի թեկնածու էր, հետո նախագահ, բայց մեր վիճակը չլավացավ։ Հակոբ Ռուբինյանի «Այսօր» ծրագիրը՝ նույն Ցվետանայի ծրագրի պատճառաբանությամբ ՀԱՀ-ի, հետո նաեւ «Պրոմեթեւս»-ի եթերից հանելը, հետո Արմեն Բաղդասարյանի «Տեսադաշտ» ծրագիրը «Պրոմեթեւս»-ի եթերից հանելը, Դավիթ Շահնազարյանին, Պետրոս Մակեյանին, մյուս ընդդիմադիրներին Ազգային հեռուստատեսության եթեր չթողնելը, «Հայլուրով» ցույց չտալը վկայում են, որ, այնուամենայնիվ, ցուցակը տվեցին եւ ասացին. «Այս մարդուն ցույց տուր, մյուսին ցույց մի տուր»։ Եվ տվեցին նույն նախագահի ապարատի, անձամբ նախագահ Քոչարյանի հրահանգով։ Համենայնդեպս, այդպես պնդում են «տուժողները»։ Հաղորդումներ չփակելու մասին նախագահի ու նախագահական ապարատի հերքումներն էլ վկայում են, որ «Ասում են փակի, հետո ասում են մենք չենքը» գործեց նաեւ դրան դեմ Քոչարյանի կողմից։ Ի դեպ, այս հաղորդումները եթերից հանելու համար ի պաշտպանություն եւ աղմուկ չբարձրացրին Քոչարյանին նույնությամբ պաշտպանող միջոցները, կուսակցությունները՝ հատկապես դաշնակցությունը։ Միգուցե այն պատճառով, որ ի տարբերություն Պասկալեւայի, Ռուբինյանը եւ Բաղդասարյանը հայ են։

ՆԱՂԴ ՏԻԳՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
2829