Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԷ

Փետրվար 04,2000 00:00

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՏՆԵՇԸ ՀԱՂԹԱՀԱՐՎԱԾ ՉԷ «Առավոտի» հարցին ի պատասխան՝ արդյո՞ք ԱԺ պատգամավոր Անդրանիկ Մանուկյանը հոկտեմբերի 27-ից հետո իր գործընկերների հետ շփվելիս ստիպված չէ հոգեբանական խոչընդոտներ հաղթահարել, պրն Մանուկյանը պատասխանեց. «Հիմա շատ քիչ պատգամավորների հետ եմ շփվում։ ԱԺ միայն դեկտեմբերի 27-ին եմ գնացել։ Իմ ընկերների հետ եմ շփվում։ Երբ ես վիրավոր էի, փորսող շարժվում էի դեպի դահլիճի դուռը, ճանապարհին շատ պատգամավորների խնդրել եմ՝ օգնեք։ Նրանցից որեւէ մեկն ինձ օգնություն ցույց չի տվել։ Նրանց չեմ մեղադրում, հասկանալի էր նրանց վիճակը։ Դավթյան Գեւորգն ասում էր. «Անդրանիկ ջան, մտիր սեղանի տակ»։ Սակայն եթե այդպես վարվեի, ըստ ինձ վիրահատող բժիշկների՝ 5 րոպե ուշ ինձ վիրահատեին, կյանքս չէին կարողանա փրկել»։ Անդրանիկ Մանուկյանի հետ հարցազրույցը՝ էջ 2։ «ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ՉԻ ԲԱՑԱՌՈՒՄ «Մեզ համար ամենեւին զարմանալի չէր լինի, եթե ամենաբարձրաստիճան պաշտոնյաներ կալանավորվեին հոկտեմբերի 27-ի գործով,- «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը հավելեց, թե ամենեւին չի զարմանա, եթե ձերբակալություններ լինեն նաեւ բավական լուրջ կազմակերպությունների շրջանակում։- Այն, ինչ ծրագրավորվել եւ իրականացվել է՝ քաղաքական վերնախավի շրջանակներից դուրս չի եղել։ Եվ միմիայն ինքնապահպանման բնազդն է այժմ ստիպում վերնախավի մեջ եղած ուժերին աղմուկ բարձրացնել»։ Կարդացեք 4-րդ էջում։ ԵՍ ԳԻՏԵՄ, ՈՐ ԴՈՒ ԳԻՏԵՍ, ՈՐ ԵՍ ԳԻՏԵՄ Հոկտեմբերի 27-ի նախաքննության վերաբերյալ ՀԺԿ վարչության նախագահը գիտի այնքան, «որքան գիտեք դուք», սակայն Ստեփան Դեմիրճյանը հավատում է, որ ոճրագործության իրական մեղավորները կհայտնաբերվեն եւ կպատժվեն։ Ստեփան Դեմիրճյանի հետ հարցազրույցը կարդացեք 3-րդ էջում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել