Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 20,2000 00:00

ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՓՈՓՈԽՎՈՒՄ Է Նախագահին առընթեր սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովը վերջին շրջանում բազմիցս (մասնավորապես՝ ԱԻՄ-ականների կողմից) գնահատվում է որպես գրեթե անգործունյա վիճակում գտնվող։ Ճեպազրույցում այս առնչությամբ տրված մի հարցին ի պատասխան նախագահի մամուլի քարտուղար Վահե Գաբրիելյանն ասաց. «Նախագահը համակարծիք չէ այդ կարծիքին։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը բավական ակտիվ է աշխատում։ Ընդ որում, աշխատում է մասնագիտական լուրջ մակարդակով եւ առանց քաղաքականացնելու իր աշխատանքը կամ դրա արդյունքները»։ Կարդացեք նաեւ էջ 3։ ՃՈՅՏԱՏԻՐԱԿԱՆ ՎԱՐՔՈՒԲԱՐՔ Արմավիրի կենսաթոշակային հիմնադրամի վարչության պետ Արշակյանն «Առավոտին» հայտնեց, որ Էջմիածնից ընտրված պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) երեկ առավոտյան ծեծուջարդի է ենթարկել հիմնադրամի երկու աշխատակիցների, մարմնական թեթեւ վնասվածքներ հասցնելով նրանց։ Այդ աշխատակիցները 5-րդ օրն է, ինչ փորձել են ստուգումներ սկսել, բայց Հակոբ Հակոբյանը թույլ չի տվել (ընդհանուր առմամբ, նրա օբյեկտներում արդեն 4-5 տարի է, ինչ հիմնադրամը ստուգումներ չի իրականացրել)։ Երեկ առավոտյան մուծումները ստուգելու հերթական փորձը սկսվել է նրանով, որ Ճոյտը հայհոյանքներ ու սպառնալիքներ է տեղացել. «Դուք ո՞վ եք որ, իմ մոտ դատախազներն էլ ստուգման չեն գալիս»։ Եվ ավարտվել ծեծուջարդով, որի առնչությամբ էլ կենսաթոշակային հիմնադրամի աշխատակիցները դիմելու են իրավապահ մարմիններին։ ԴԵ Ե՛Կ, ԲԱԶԵՅԱՆ, ՈՒ ՄԻ ՀՐԱԺԱՐՎԻՐ Շաբաթ երեկոյան «Մանկական երկաթգծում» իրենց երեխաներին զբոսանքի դուրս բերած ծնողները հնարավորություն ունեցան ձեռքի հետ նրանց սեռական դաստիարակության հարցերն էլ լուծել։ Բարձրախոսով հնչում էին «բլատնոյ» երգեր, որոնցից ամենաուշագրավը սկսվում էր այսպես. «ծՈ ՁՉպՐրՍՏռ, չՊպ 254վՈ255 ՎՌվ-փՌՓՈ րՑՏ255սՈ», կրկներգն ազդարարում է՝ «ճՑՏ ջՈ ՋՌջվՖ ոպջ րպՍրՈ» եւ ավարտին թախծոտ երգիչը գանգատվում էր. «ԿրՑՈսր255 ՑՏսՖՍՏ տՈՎ255ՑՖ սՌՔՖ տՐ-ՑՌՉ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել