Լրահոս
Օրվա լրահոսը

Հունիս 20,2000 00:00

ՆՈՐ Ե՞րբ եւ ո՞ր գործիչն է արտահայտել հետեւյալ միտքը. «Եթե անմահ է «հեղափոխությունը խժռում է իր զավակներին» երիցս անիծյալ իմաստությունը, ապա գոնե փոքր-ինչ սպասել է պետք, համբերել։ Նույնիսկ կույր աչոք են տեսանելի դեպի մեզ ուղղված հրթիռների սուր- սուր քթերը»։ ՆԱԽՈՐԴ Այս անգամ էլ է դրամական մրցանակը մնում «Առավոտի» խմբագրությանը, քանզի մեր ընթերցողներից որեւէ մեկը չէր գուշակել, թե «Այն կուսակցությունները, որոնք 1992 թվականից հետո պայքարում էին արդար ընտրությունների համար եւ կեղծիքների դեմ, այսօր պարզվեց, որ նրանց սկզբունքը ոչ թե կեղծիքների դեմ պայքարելն է, այլ որ նրանք չեն եղել իշխանության լծակների մոտ» մտքի հեղինակը ԱԺՄ վարչության նախկին անդամ եւ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն է, որն այդ եզրակացությանը հանգել էր 1998-ի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո արդեն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել