Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Հունիս 27,2000 00:00

ԲԱՑԱՀԱՅՏ ԼՈԲԲԻՆԳ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրինագծին զուգահեռ պատգամավորների սեղաններին հայտնվեց ԵՖԲ նախագահ Սեդրակ Սեդրակյանի հերթական ուղերձը՝ ընդդեմ այս օրենքի ընդունման։ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով պրն Սեդրակյանի հակափաստարկները, ԱԺ ֆինանսավարկային եւ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Խաչատրյանն ասաց. «Նրա առաջարկների հիմնական մասն ընդգրկված է օրենքում։ Այն, ինչ որ ասում է՝ բոլորն արված է։ Իր ներկայացուցիչը հանձնաժողովում անընդհատ աշխատել է օրենքի վրա։ Այստեղ խնդիրը միայն ամեն կերպ խոչընդոտելն է»։ ՀՀ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է Անցյալ շաբաթավերջին «Օրինաց երկիր» կուսակցության՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը եւ առաջարկվող առաջնահերթ միջոցառումները» գրքույկում ՀՀ տնտեսական անվտանգության ընդհանուր պատկերը բնութագրող մի քանի հետաքրքիր ցուցանիշներ կան։ Ըստ այդմ, ՀՀ համախառն ներքին արդյունքի կրճատումը բազիսային մակարդակի նկատմամբ, անկախ փորձագետների գնահատմամբ, կազմում է 65-70 տոկոս։ Ըստ նույն փորձագետների, պարենի գծով ներմուծվող սննդամթերքի բաժինը կազմում է մոտ 45 տոկոս, նվազագույն եւ միջին աշխատավարձի հարաբերակցությունը՝ 1։4, 10 տոկոս առավել հարուստ բնակչության եկամուտների հարաբերությունը 10 տոկոս առավել աղքատների եկամուտներին՝ 23։1, իսկ գործազրկության մակարդակը կազմում է շուրջ 30-40 տոկոս։ ԵՐԿՈՒ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ Օրեր առաջ տեղի ունեցած ԼՂՀ ԱԺ ընտրություններում պատգամավոր է ընտրվել Տիգրան Կյուրեղյանը։ Տեղեկացնենք, որ նա ՀՀ ԳԽ-ում ամենաերիտասարդ պատգամավորն էր, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ամենաակտիվ անդամը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել