Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՄ-Ն ՔՆՆԱԴԱՏՈՒՄ Է «ԿՈՄԱՆԴՈՍԻՆ»

Օգոստոս 17,2000 00:00
avm

ԱՎՄ խորհուրդը դավերը մերկացնելու, ինչպես նաեւ իրեն պարտադրված խոչընդոտները վերացնելու նպատակով ստիպված եղավ դիմելու արմատական քայլերի։ Ա. Տեր-Թադեւոսյանի հրաժարականի հարցը քննարկվեց օգոստոսի 12-ին ԱՎՄ խորհրդի եւ տարածքային բաժանմունքների շուրջ 400 ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած ժողովում։ Գրեթե բոլոր ելույթ ունեցողները քննադատեցին ժողովին ներկա Ա. Տեր-Թադեւոսյանի հրաժարականի փաստը՝ այն համարելով հիմնազուրկ եւ գեներալին անվայել արարք։ Հրաժարականը որակվեց որպես հեռուն գնացող նպատակ հետապնդող դասալքություն։ Այդ հարցը քննարկվել է նաեւ ԱՎՄ-ի խորհրդի ընդլայնված նիստում։ Փաստվել է, որ Ա. Տեր-Թադեւոսյանի հրաժարականին հաջորդած օրերին շատացել են միությանն անդամակցել ցանկացողների դիմումները, հանրապետության տարածքներում շարունակվում են կազմավորվել բաժանմունքներ, մեծացել է միության շարքերի ակտիվությունը։ Շեշտվել է, որ ԱՎՄ-ն եղել, կա եւ լինելու է ոչ թե որեւէ անձին կից կառույց, այլ գաղափարակիր անհատների ու կազմակերպությունների միավորում։

Կազմակերպության կոլեկտիվ ղեկավարման արդյունավետությունը մեծացնելու նպատակով ընտրվել են ԱՎՄ-ի չորս համանախագահներ։ Մտավոր ներուժը ԱՎՄ-ի խնդիրներին ու ծրագրերին ճիշտ ծառայեցնելու նպատակով կազմավորվել է միության մտավորականների խորհուրդ։ Որոշվել է նաեւ առավել ակտիվորեն շարունակել ԱՎՄ շարքերի, կազմակերպական կառույցի աշխարհագրության ընդլայնման աշխատանքները, միությանն անդամագրել մեր երկրի ու ժողովրդի դառը ներկայով մտահոգ հաստատակամ մարդկանց։ Ա. Տեր-Թադեւոսյանի հրաժարականի դրդապատճառներն ուսումնասիրելու եւ հարկ եղած դեպքում դրանք հրապարակելու նպատակով ստեղծվել է նաեւ հատուկ հանձնախումբ։

ԱՎՄ խորհուրդը, արտահայտելով կազմակերպության շարքերում իշխող տրամադրությունները, հայտարարում է. կիրառվելիք հետագա խարդավանքներն արհամարհելու, 2000 թ. սեպտեմբեր ամսին հրավիրված համաժողովին հաստատուն քայլերով ընդառաջ գնալու, սկսած ազգանպաստ ու հայրենաշեն գործը հաղթական ավարտին հասցնելու իր վճռականության մասին։

ԱՎՄ խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031