Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբեր 11,2000 00:00 Share

Վստահության հեռախոս «Հոգեկան առողջության հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը հիմնվել է 1996 թ.։ Հիմնադրամն ունի մի շարք ծառայություններ, որոնցից մեկը «Վստահության հեռախոսն» է։ Արեւմուտքում լայն կիրառություն ունեցող այս ծառայությունը Հայաստանում սկսել է գործել 1999172ի հուլիս ամսից։ Առաջին կես տարվա ընթացքում «Վստահության հեռախոսը» ֆինանսավորում էր «UMCOR» միջազգային կազմակերպությունը։ 2000 թ. ի վեր այն գործում է զուտ կամավոր հիմունքներով։ Զանգահարում են, քանի որ վստահ են, որ հեռախոսի մոտ նստած հոգեբանը ուշադրությամբ կլսի կուտակված հոգեկան ցավը եւ կփորձի օգնել երկընտրանքի առջեւ հայտնված զանգահարողին։ Ծառայությունը նպատակ չի հետապնդում խորհուրդներով օգնել. հոգեբանական տեսանկյունից դա մասնագիտական էթիկայի խախտում է։ Հոգեբանի խնդիրն է՝ օգնել մարդուն ինքնուրույն որոշում կայացնել։ Կրկնվող զանգերի առկայությունը ցույց է տալիս թեժ գծի արդյունավետությունը։ Այն, ինչ ամենից շատ են գնահատում զանգահարողները՝ գաղտնիությունն է։ Զանգահարողը կարող է կեղծ անունով ներկայանալ։ Ճիշտ է, գրանցվում է նաեւ դիմողի տարիքը, սակայն դա էլ էական չէ եւ հավաստիության մասին վկայել չի կարող։ «Հոգեկան առողջության հիմնադրամի» տնօրեն, բժիշկ172հոգեբույժ Արման Վարդանյանի դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանում բնակչությունը դեռեւս այն մակարդակի վրա է գտնվում, որ մարդիկ խուսափում են հոգեբանի ծառայություններից։ Շատերը համարում են, որ եթե խոսքը հոգեբանական ծառայության մասին է, ապա դա անպայմանորեն կապված է հոգեկան խանգարումների հետ, եւ եթե վստահության հեռախոսը խիստ կոնֆիդենցիալ բնույթ չկրեր, ապա իրական հոգեկան շփման կարիք ունեցողներն ընդհանրապես չէին զանգահարի։ «Կարեւոր է, որ մարդն իրեն միայնակ չզգա։ Փաստորեն, «Վստահության հեռախոսը» մի ծառայություն է, որը պատրաստ է լսել մարդուն, օգնել հաղթահարելու շրջապատի հետ շփման դժվարությունները։ Յուրաքանչյուր մարդ անհատականություն է. պետք է կարողանալ հասկանալ մարդուն եւ օգնել նրան ճիշտ ինքնադրսեւորվել»,172 շարունակում է պրն Վարդանյանը։ Երեւանում «Վստահության հեռախոսները» երեքն են։ «Հոգեկան առողջության հիմնադրամի» հեռախոսը երիտասարդների համար է։ Մյուս երկու թեժ գծերով կանայք եւ ծեր մարդիկ են զանգահարում։ Թեպետ այս երեք ծառայությունները տարբեր հիմնարկությունների են պատկանում, աշխատակիցները, այնուամենայնիվ, համագործակցում են։ Է. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2000
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930