Լրահոս
Օրվա լրահոսը

Հայտարարում է

Մայիս 22,2001 00:00

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանը դրված է ծանր հարվածի տակ։ ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը, արտաքին գործերի նախարար Վ. Օսկանյանը եւ պաշտպանության նախարար Ս. Սարգսյանը միմյանց հաջորդելով հաստատեցին Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւի անդադար պնդումներն այն մասին, որ Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները։ Ըստ այդմ, անկախ սկզբունքային խնդիրը բառախաղի վերածելու անհեթեթ փորձերին, ՀՀ ղեկավարությունն իր հետագա հայտարարություններով եւ քայլերով փաստորեն հաստատում է մեր հակառակորդների անհիմն որակավորումները։ Օկուպացիան համարվում է ագրեսիա, որի համար միջազգային իրավունքը սահմանել է հետեւյալ պատժամիջոցները. ա) քաղաքական- ագրեսորի ինքնիշխանության սահմանափակում, բ) ռազմական- միջազգային ատյանի որոշմամբ ուժի գործադրում, գ) նյութական- տարածքի մինչ օկուպացիոն տեսքի վերականգնում, դ) քրեական- պատերազմի հանցագործների դատական հետապնդում։ Այս նսեմացուցիչ եւ կործանարար հեռանկարը չէր լինի, եթե՝ 1) ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը Հայաստանի Հանրապետությունը չդարձներ Ադրբեջանի հետ հակամարտող կողմ։ 2) ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը Ստամբուլում չստորագրեր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը հաստատող փաստաթուղթը։ Այսպիսով, Ռ. Քոչարյանի վարչախումբը վերջնականորեն ձախողել է հայ ժողովրդի մեծագույն զրկանքների, հազարավոր զոհերի արյան գնով նվաճած հաղթանակը միջազգայնորեն ամրագրելու կարեւորագույն խնդրի կատարումը։ Դասեր չքաղելով պատմությունից, կրկին հայոց պետականությունը վտանգված է։ Շուտով Հայաստանին կանգնեցնելու են երկընտրանքի առջեւ՝ պատերազմ կամ հաղթանակը պարտության վերածող ստորացուցիչ խաղաղություն։ Ելնելով իրավիճակից, Ազգային համաձայնության ճակատը Հայտարարում է միայն համազգային միասնությունը կարող է կանխել դեպքերի հետագա աղետալի զարգացումները՝ ստիպելով Ռ. Քոչարյանին եւ իր վարչախմբին դադարեցնել իրենց ազգակործան գործունեությունը։ Այս դեպքում, ժողովուրդը եւ իր կողմից ընտրված օրինական իշխանությունը հնարավորություն կունենան տրամաբանական ավարտին հասցնել հայորդիների արյամբ ձեռք բերված նվաճումները։ Ազգային համաձայնության ճակատԵրեւան, 21.05.2001 թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել