Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԻՇՏ ՈՐ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ

Մայիս 26,2001 00:00

ՃԻՇՏ ՈՐ՝ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ Հերթական անգամ մեր պաշտոնյաներն առիթ ունեցան ապացուցելու իրենց ստրկամտությունն ու գավառականությունը։ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի առիթով Հայաստան ժամանած Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Թուրքմենստանի, Տաջիկստանի եւ Ղրղըզստանի նախագահների պատվին վերջին երկու օրերին շրջափակման մեջ էր Երեւանը։ Շարքային երեւանցուն անվտանգության խորհրդի նստաշրջանի կապակցությամբ պարտադրված էր նոր ապրելակերպ, աշխատանքային նոր ռեժիմ։ Փակ փողոցների պատճառով մարդիկ ուշանում էին աշխատանքից, կարեւոր հանդիպումներից, ժամերով մնում էին «խցանված»։ Հետաքրքիր է, մեր սոցիոլոգների մտքով չանցա՞վ հետաքրքրվել, թե մարդու իրավունքների այսօրինակ ոտնահարման պատճառով քանի աղջիկ ուշացավ ժամադրությունից, քանի ընտանիքում վիճաբանություններ եղան՝ ամուսնու կամ կնոջ ուշ վերադառնալու հետեւանքով։ Սրանք, իհարկե, ոչ այնքան նշանակալից դեպքերն էին, բայց լրիվ հնարավոր է, չէ՞, որ այդ խցանումների պատճառով չհասցնեին մարել մի բռնկված հրդեհ, շտապօգնությունը չկարողանար օգտակար լինել մի մահամերձ հիվանդի եւ, ի վերջո, հիվանդանոցային նորմալ պայմանների փոխարեն մի կին ծննդաբերեր ավտոմեքենայի մեջ՝ փողոցում։ Ողջ քաղաքը 2-3 օրով կաթվածահար անելը՝ մի քանի պաշտոնյաների համար, առնվազն գավառամտություն է, որը շատ առիթներ է ունեցել արտացոլվելու։ Իսկ որ Ռ. Քոչարյանի համար Մոսկվայում ոչ թե փողոց կամ պողոտա, նույնիսկ մի նրբանցք էլ չէին փակի, որեւէ կասկած չի հարուցում։ Սեփ. լր.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031