Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՆԿ ՆՎԵՐ

Հունիս 07,2001 00:00

ԹԱՆԿ ՆՎԵՐ Հայկ եւ Ալիս Ասատուրյանները, որոնց նվիրաբերած նկարների ցուցահանդեսը բացվեց երեկ՝ Ազգային պատկերասրահում, արդեն չկան, բայց վառ է նրանց հիշատակը։ Իրենց հավաքածուի մյուս կեսը Ասատուրյանները նվիրել էին Մայր Աթոռ սբ. Էջմիածնին։ Այն, հավանաբար, կցուցադրվի մեկ ամիս հետո Էջմիածնում։ Ազգային պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանը պատմում էր, որ 60-ականներից սկսած Ասատուրյանները իրենց դստեր՝ Սեդայի հետ, երկու տարին մեկ գալիս էին Հայաստան։ Ծագումով Պարսկաստանից ամերիկյան այդ ընտանիքը ոգեշնչված էր հայրենիքով եւ ոչինչ չէր խնայում հայ նկարիչների գործերը ձեռք բերելու համար։ Հավաքածուի մեջ տեղ են գտել Սարյանի, Մինասի, Հարություն Կալենցի, Ժանսեմի, Գառզուի ստեղծագործություններից։ Ամերիկյան հայտնի քանդակագործ Ռուբեն Նաթյանի աշխատանքներից կար մի գծանկար, որն, ըստ Խաչատրյանի, մեծ ձեռքբերում է մեր պատկերասրահի համար, որովհետեւ Նաթյանը Արշիլ Գորկու նման մեծություն է, եւ նրա գործերից մեր պատկերասրահը ոչինչ չուներ։ ՆԵԼԼԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930