Լրահոս
Օրվա լրահոսը

Վեճը շարունակվում է Կովկասյան փողոցում

Հունիս 23,2001 00:00

Վեճը շարունակվում է Կովկասյան փողոցում Բոլոր-բոլոր լրատվական միջոցներին եւ պետական պաշտոնյաներին. «Առավոտի» հոկտեմբերի 21-ի համարում մանրամասն նկարագրել եմ հարեւանիս՝ Միշա Կիրակոսյանի կրտսեր դուստր Էմմա Կիրակոսյանի բողոք-արկածների մասին։ Նորից անդրադառնալու մտադրություն չունեմ։ Հարգելի Էմմա Կիրակոսյան, Ձեր հայրը այդ վիճակում է գնել այդ տունը, ի՞նչ է, այն ժամանակ կույր էր կամ ինչո՞ւ գնեց եւ ի՞նչ է պատահել կամ ի՞նչ պատահեց, որ այդպես աղմկում եք։ Գրում եմ նորից, որ ձեր մայրը հույն է, հայրը՝ հայ։ Արդեն երկու տարի է, նա ցանկանում է տունը վաճառել եւ մեկնել Հունաստան, բայց չի վաճառվում։ Ես էլ մտադիր չեմ գնելու։ Եվ ահա նա դիմում է ծայրահեղ միջոցների։ Փոքր տղայիս վրա քրեական գործ հարուցեց՝ իբր թե հարձակվել, ծեծել եւ գետին է գլորել իր հորը եւ հայրը մեկ ամիս պառկել է հիվանդանոցում, բայց ապացուցվեց եւ դատարանի միջոցով հարցում արվեց հոր աշխատավայրը։ Հայրը ընդամենը մեկ օր էր բացակայել աշխատանքից, իսկ ճակատին ընդամենը մի փոքր քերծվածք էր՝ ընկնելու հետեւանքով, որը կապացուցեն հարեւանները։ Այժմ էլ 70-ամյա կնոջս վրա է քրեական գործ հարուցում, իբր թե իրեն ծեծել է։ «Առավոտի» 06.06.2001թ. համարում գրում է, որ փակել եմ ընդհանուր կոյուղին։ Ի՞նչ ընդհանուր կոյուղու մասին է խոսքը, երբ ես իմ ծախսերով քաշել եմ նորը եւ ժամանակին թույլ եմ տվել օգտվել նոր կոյուղուց։ 1978թ. հարեւաններ ենք, գրում ես «միայնակ կին եմ, ապրում եմ հիվանդ ու ծեր ծնողներիս հետ», այնինչ լավ էլ առողջ եւ հաղթանդամ հայր ունես, որ աշխատում է եւ սեր ունի խմիչքի հանդեպ (անգամ հորդ վրա ոստիկան ես կանչել. կան ապացույցներ)։ Հիվանդ մորդ խնամելու փոխարեն ողջ օրը բողոքելու ես գնում։ Առաջ ամեն օր Բազեյանի մոտ էիք, իսկ հիմա էլ՝ Նազարյանի եւ այցելում եք բոլոր լրատվական միջոցներ։ Ամենուր արդեն գիտե՛ն, գիտե՛ն քեզ։ Բավական է, Էմմա Կիրակոսյան։ Քո արեւի լույսի կտրվելու պատճառը իմ շինությունները չեն, այլ հենց բակի ներսի կողմից քո պատուհանների դիմացի պատը, որն իմ շինությունների հետ ընդհանրապես կապ չունի։ Հունիսի 25-ին Զեյթուն-Քանաքեռ համայնքի դատարանում լսվելու է մեր ընդհանուր դատը, թե ի՞նչ վնաս եք տվել իմ ավտոտնակին, որի տանիքի վրա է գտնվում ձեր կոմունալ հարմարությունները։ Այ, դրա մասին գրե՛ք, միայնակ Է. Կիրակոսյան։ Օ. ԳՐԻԳՈՐՅԱՆ 70-ամյա թոշակառու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել