Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ՝ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ

Հուլիս 11,2001 00:00

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ՝ ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ «Ադրբեջանական բանակը միշտ պետք է պատրաստ լինի ազատագրել գրավված տարածքները»,- հայտարարել է Հեյդար Ալիեւը՝ ադրբեջանական բանակի օրվա կապակցությամբ տեղի ունեցած հանդիսավոր նիստի ժամանակ։ Ալիեւը միաժամանակ ընդգծել է, թե Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է «համառ ջանքեր» գործադրել հայ-ադրբեջանական հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով կարգավորելու համար։ «Նեզավիսիմայա գազետան» տեղեկացնում է, որ 1918 թվականից ի վեր Ադրբեջանը հուլիսի 26-ը նշում է որպես ազգային բանակի տոն։ Ըստ նույն աղբյուրի, հիշյալ օրվա առիթով կազմակերպված հանդիսավոր արարողության ժամանակ հանդես է եկել նաեւ Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը, որը եւս հայտարարել է, թե ադրբեջանական բանակն այսօր էլ պատրաստ է ազատագրել երկրի զավթված տարածքները։ Վերջինս մասնավորապես ասել է. «Ադրբեջանի զինված ուժերը վերածվել են մոբիլ, իրենց առջեւ դրված խնդիրներն իրագործելու ընդունակ կառույցի։ Եթե Հայաստանի իշխանությունները չհրաժարվեն իրենց էքսպանսիոն տրամադրություններից, ապա՝ Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը պատրաստ է կատարել ժողովրդի կամքն ու երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության երաշխավոր, երկրի բանակի գլխավոր հրամանատարի հրամանը»։ Հ.Ալիեւը օրերս նաեւ մի հրամանագիր է ստորագրել, ըստ որի, սեպտեմբերի 1-ից 50 տոկոսով բարձրանալու են հանրապետության պաշտպանության նախարարության զինծառայողների եւ քաղաքացիական անձնակազմի աշխատավարձերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել