Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հարաբերությունների, համաշխարհային էկոնոմիկայի, ժուռնալիստիկայի, ռոմանագերմանական լեզուներ

Օգոստոս 18,2001 00:00

Հայաստանում առաջինը հավատարմագրված Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանը 2001-2002 ուստարվա համար հայտարարում է ընդունելություն Միջազգային հարաբերությունների, համաշխարհային էկոնոմիկայի, ժուռնալիստիկայի, ռոմանագերմանական լեզուների, բանասիրական, դեֆեկտոլոգիայի, իրավաբանական, արեւելագիտական, պատմության եւ աշխարհագրության, մանկավարժության եւ հոգեբանության ֆակուլտետներում։ Պետական կարգավիճակ ստացած համալսարանը շրջանավարտներին տալիս է պետական նմուշի դիպլոմ, ուսանողներն օգտվում են պետական բուհերի համար օրենքով սահմանված իրավունքներից եւ արտոնություններից։ Համալսարանում բացվելու է ասպիրանտուրա, որն ավարտողները կպաշտպանեն թեկնածուական ատենախոսություն։ Համալսարանի ընդունելությունը կանցկացվի մրցութային կարգով։ Ուսանողներն անհրաժեշտության դեպքում ուսումը կարող են համատեղել աշխատանքի հետ. նրանց ուսուցումը կկազմակերպվի անհատական գրաֆիկով։ Ուսման տեւողությունը մանկավարժության եւ հոգեբանության ու դեֆեկտոլոգիայի ֆակուլտետներում 4 տարի է, մյուս ֆակուլտետներում՝ 5։ Երկկողմանի ծնողազուրկ եւ զոհված ազատամարտիկների երեխաները ուսման վարձը վճարում են զեղչով։ Մեդալակիրներն ընդունվում են հարցազրույցով։ Կնքված պայմանագրերի հիման վրա գերազանցիկ ուսանողներն ու նպատակային ասպիրանտներն ուղարկվում են սովորելու եւ պրակտիկան անցնելու Փարիզի, Մարսելի, Մոսկվայի, Օքսֆորդի, Քեմբրիջի, Աթենքի, Թեսսալոնիկի, Միլանի, Թեհրանի, Մադրիդի, Կաստիլա-Լա Մանչայի համալսարաններում։ Համալսարանում գործում են Հայկական հարցի գիտական, Սերվանտեսի անվան իսպանական եւ հունական մշակույթի ու լեզվի կենտրոնները։ Բոլոր ուսանողներն անցնում են համակարգչային ուսուցում եւ ստանում ավարտական դիպլոմ։ Համալսարանում դասավանդում են 18 ակադեմիկոսներ, 54 դոկտոր-պրոֆեսորներ, 106 գիտթեկնածու-դոցենտներ։ Համալսարանի նորակառույց սեփական շենքերում սովորողների համար ստեղծված են բոլոր պայմանները։ Փաստաթղթերն ընդունվում են մինչեւ սեպտեմբերի 10-ը։ Քննությունները կանցկացվեն օգոստոսի 15-20-ը եւ սեպտեմբերի 11-15-ը։ Համալսարանի հասցեն՝ Մոսկովյան 3։ Հեռախոսներ՝ 52- 58-69, 52-67-11։ Ռեկտորատ R

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել