Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ ԿԳՈՐԾԱԴՐՎԵՆ…»

Օգոստոս 23,2001 00:00

«ԲՈԼՈՐ ՋԱՆՔԵՐԸ ԿԳՈՐԾԱԴՐՎԵՆ…» Օգոստոսի 22-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ Գագիկ Ասլանյանն ընդունեց ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցում էր ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանը։ ԱՄՆ-ի դերն աշխարհում կարեւորվում է հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ տնտեսական զարգացմանը նախապատվություն տալու դիրքորոշմամբ։ Ըստ պրն Ասլանյանի, բացատրելի չէ Թուրքիայի կոշտ դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ։ Եվ այդ գնահատականը կիսում են Արեւմտյան Եվրոպայի շատ երկրներ, որոնց ներկայացուցիչները բանակցությունների ժամանակ իրենց տարակույսն են հայտնում ի պաշտպանություն Ադրբեջանի, Թուրքիայի չափազանց կողմնակալ դիրքորոշման առնչությամբ, մասնավորապես՝ Հայաստանի տոտալ շրջափակման, այն համարելով անհասկանալի ու անթույլատրելի քաղաքակիրթ ժողովուրդների համար։ Անդրադառնալով 1915 թ. Հայոց մեծ եղեռնին, պրն Ասլանյանն ընդգծեց, որ Ցեղասպանության ճանաչումը մեզ համար կարեւորվում է հատկապես այն պատճառով, որ 21-րդ դարում այլեւս կանխվեն նման ոճիրները։ ԱՄՆ Կոնգրեսի անդամ Ադամ Շիֆը համաձայնելով, որ Ցեղասպանության ճանաչումը միայն Հայաստանի խնդիրը չէ, ասաց. «Ես ցավում եմ, որ 21-րդ դարում նույնիսկ ԱՄՆ Կոնգրեսում մեծ ջանքեր են պետք հայերի ցեղասպանության ճանաչման համար։ Հավատացեք, որ բոլոր ջանքերը կգործադրվեն թե Ցեղասպանության ճանաչման համար, թե ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, որպեսզի Ղարաբաղը կարողանա ինքնորոշման ճանապարհն ընտրել»։ Կոնգրեսմենին հետաքրքրում էր հոկտեմբերի 27-ի ոճրագործության պատճառը, որին ի պատասխան ԱԺ փոխնախագահն ասաց, որ բոլոր քաղաքական ուժերը միանշանակ դատապարտել են աննախադեպ ոճրագործությունը, որի վերջնական գնահատական կարող է միայն դատաքննությունը տալ։ ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031