Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ… ԹԵՐԹԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՎ

Օգոստոս 28,2001 00:00

ՊԱՅՔԱՐ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ… ԹԵՐԹԵՐԸ ՀԱՎԱՔԵԼՈՎ «Առավոտն» արդեն 2 անգամ ահազանգել է, որ Վանաձորի առեւտրի կետերում վաճառվում են իտալական տավարի մսի պահածոներ, որոնց մակագրությունը՝ անգլերեն եւ իտալերեն («Իտալիայի կառավարության եւ ժողովրդի նվերը»), հուշում է, որ դրանք ուղարկվել են որպես մարդասիրական օգնություն։ Նախորդ 2 հրապարակումների արդյունքում այժմ դրանց վաճառքի կետերը առավել սահմանափակ են, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, թե մարդասիրական օգնության բիզնեսով զբաղվողներն այժմ ավելի զգուշավոր են դարձել։ Հատկանշական է, որ հանրապետություն ներկրվող օգնությունների տեսակների ցանկում (որը երբեմն հրապարակվում է մամուլում) նման օգնության մասին որեւէ հիշատակություն չկա, ուստի կարելի է պատկերացնել, թե պարբերաբար ստացվող այդ օգնությունը Վանաձորում հայտնվում է «այլմոլորակային» ճանապարհով։ Հնարավոր է, այս հրապարակման արդյունքում ոչ միայն վաճառքից առժամանակ կրկին հանվեն այդ պահածոները, այլեւ կրպակներից անհետանա թերթի տվյալ համարը այնպես, ինչպես «մի շնչում» անհետացել էր «Առավոտի» 17.07. 2001թ. համարը, որտեղ տպագրված «Ո՞ւր են գնում մարդասիրական դեղերը» հոդվածում նշվել էր, որ Վանաձորում դիաբետով հիվանդներին չեն տրվում իրենց հասանելիք անվճար դեղերը, սակայն դրանք վաճառվում են քաղաքի դեղատներում։ Գ. ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031