Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի մամուլի ակումբ, ՄԱԿ եւ «Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ» կազմակերպությունների նախաձեռնությամբ Ծաղկա

Սեպտեմբեր 04,2001 00:00

Ո՞վ է մեղավոր Երեւանի մամուլի ակումբ, ՄԱԿ եւ «Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամ» կազմակերպությունների նախաձեռնությամբ Ծաղկաձորում անցկացվեց «Միջազգային կազմակերպությունների եւ արտասահմանյան առաքելությունների գործունեության լուսաբանումը այաստանի մամուլում» թեմայով սեմինար։ Այնպես ստացվեց, որ սեմինարը վերածվեց երկխոսության։ Արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչները դժգոհում էին լրագրողների աշխատանքից, լրագրողներն էլ դրանում մեղադրում էին արտասահմանյան եւ միջազգային կազմակերպություններին։ Օրինակ, ՄԱԿ-ի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար, հասարակական տեղեկատվության բաժնի ներկայացուցիչ Վալերի Տկաչուկն ասաց, որ «մեր մասին կամ չեն գրում կամ թյուր ինֆորմացիա են հրապարակում, մենք էլ արդեն չգիտենք՝ գո՞հ լինենք, թե՞ դժգոհենք, որ չեն գրում»։ Իսկ Համաշխարհային բանկի արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանն ասաց, որ որոշ լրատվական միջոցներ չունենալով պաշտոնական տեղեկատվություն, ինչ-որ լուրեր են հայթայթում եւ հրապարակում, իսկ հետո հերքում են տալիս։ Վերջինիս կարծիքով, լրագրողները չեն կատարում նյութի հետազոտում։ «Ոչ ոք չի հետաքրքրվում, թե ինչու է Հայաստանը տարեկան 50 մլն դրամ կորցնում, եւ բյուջեի ճեղքվածքը փակելու համար վարկ է վերցնում Համաշխարհային բանկից»,- ասաց Վ. Սարգսյանը։ Իսկ ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի պատասխանատու Ջոն Բալյանը վերը հնչած կարծիքներին ավելացրեց. «Պրոֆեսիոնալներ գրեթե չկան։ Իսկ թերացումները հավանաբար նրանից են, որ մամուլը անկախ չէ, քանի որ ունի ֆինանսական կախվածություն այս կամ այն օբյեկտից։ Լրագրողը ամեն անգամ չպետք է զբաղվի տարբեր թեմաներով, պետք է խորությամբ լուսաբանի մեկը։ Բայց ամենակարեւորն այն է, որ նույնիսկ ամենալավ, ամենապարտաճանաչ եւ ամենաօպերատիվ լրագրողն էլ է թերանում այն պարզ պատճառով, որ վարձատրվում է իր կատարած աշխատանքից անհամեմատ ցածր»։ Ի պատասխան այս մեղադրանքների, լրագրողները բերեցին իրենց փաստարկները, ասենք, երբ մի քանի օր շարունակ չի կարողանում որեւէ չինովնիկից տեղեկություն ստանալ։ Եվ ստիպված դիմում է իր աղբյուրներին՝ հրապարակելով իրեն հասած տեղեկատվությունը։ Իսկ որքան պաշտոնյան բարձր է, այնքան անհասանելի է։ Երբեմն լրագրողները չեն անդրադառնում հանրապետությունում գործող այս կամ այն միջազգային կազմակերպությանը, քանի որ դրանցից շատերը զբաղվում են ինքնագովազդով եւ ոչ թե տեղեկատվությամբ։ Լրագրողներն իրենց դժգոհությունը հայտնեցին այն կապակցությամբ, որ շատ պաշտոնյաներ «կլասիկ» ձեւով «ցրում» են հարցը եւ լրագրողը հարկադրված տրված կամ չտրված պատասխանը մեկնաբանում է յուրովի։ Սրա վերաբերյալ Ջոն Բալյանը ասաց, որ եթե հարցը անցանկալի է, «իհարկե պետք է լրագրողին շեղել»։ Նա ավելացրեց, որ արտասահմանում կան պաշտոնյաների համար հատուկ դասընթացներ, որտեղ նրանք սովորում են, թե ինչպես պատասխանել անցանկալի հարցերին եւ միեւնույն ժամանակ պատասխան չտալ, ինչպես իրենց պահել տեսախցիկի առջեւ, ինչպես խոսել, երբ միացրած է ձայնագրիչը, ինչպես խուսափել լրագրողի հետ հանդիպումից։ Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ մեր չինովնիկները արդեն անցել են այդ դասընթացները, կամ այնքան լավ են տիրապետում այդ արվեստին, որ դրանց կարիքը ամենեւին էլ չկա։ ՆՈՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2001
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930