Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ

Սեպտեմբեր 08,2001 00:00

«ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ԲԱՆԱՁԵՎԸ «Հանրապետություն» կուսակցության համագումարն արձանագրում է, որ Քոչարյանի եւ նրա վարչախմբի կողմից իրականացվող քաղաքականության հետեւանքով երկիրը հայտնվել է համակարգային խոր ճգնաժամի մեջ։ Ներկա իշխանությունների գործունեության արդյունքում. – համատարած են դարձել պետական կառույցները մասնավոր շահերին ծառայեցնելու գործելակերպը, – տխուր ավանդույթ են դարձել պետական բարձրաստիճան պաշտոնյաների չբացահայտված սպանությունները, – ահաբեկչության միջոցով իրականացվել է քաղաքական հեղաշրջում, որի արդյունքում ամբողջ իշխանությունը կենտրոնացել է Ռ. Քոչարյանի եւ նրա վարչախմբի ձեռքում, – ԱԺ-ում տեղի են ունենում քաղաքական վերադասավորումներ, որոնք ենթադրում են 1999 թ. խորհրդարանական ընտրությունների արդյունքների փաստացի վերանայում, – տնտեսության բնագավառում գերիշխող են դարձել կլանայնության եւ մոնոպոլիզացման միտումները՝ վարկաբեկելով ազատ շուկայի գաղափարը, – խորացել է սոցիալական բեւեռացումը՝ ի չիք դարձնելով հասարակական երկխոսության հնարավորությունը, – փակուղում է հայտնվել ԼՂ հիմնախնդրի կարգավ որումը, Հայաստանը արտերկրում ձեռք է բերել անվստահելի գործընկերոջ համբավ։ Ստեղծված իրավիճակի ողջ դժվարությունները միայն ժողովրդի ուսերին բարդելու գործելակերպն արժեզրկում է պետականության գաղափարը եւ ստիպում մարդկանց լքել հայրենիքը։ «Հանրապետություն» կուսակցությունը երկրի կայունությունը եւ զարգացումն ապահովելու նախապայման է համարում նոր օրինական իշխանությունների ձեւավորումը եւ հետամուտ է լինելու այս խնդրի իրագործմանը։ «Հանրապետություն» կուսակցությունը նոր իշխանության ձեւավորումը պատկերացնում է բացառապես Սահմանադրության շրջանակներում՝ ընտրությունների միջոցով։ Առաջնահերթ խնդիրը՝ Ռ. Քոչարյանի պաշտոնանկությունն է եւ նախագահական արտահերթ ընտրությունների կազմակերպումը։ Համագումարն արձանագրում է, որ «Հանրապետություն» կուսակցությունն այսօր արդեն ունի բավարար կազմակերպչական հնարավորություններ՝ ընտրությունների օրինականության վերահսկողությունն ապահովելու համար։ (Տպագրվում է կրճատումներով)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել